Ադրբեջանում հուլիսի 30-ին կայացած Սակագնային խորհրդի նիստում հաստատվել են
Ադրբեջանում հանրային տրանսպորտով ուղևորափոխադրումների նոր սակագները, հայտնում է minval.az-ը:

Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն այս տարվա օգոստոսի 1-ին:
 
Վերջին անգամ ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումների ծառայության վերին շեմերը հաստատվել են 2007 թվականի հունվարի 6-ին, իսկ մետրոյով ուղևորափոխադրումների ծառայությունների սակագները՝ 2011 թվականի նոյեմբերի 24-ին:

Մետրոյով ուղևորափոխադրումների, ինչպես նաև Բաքվում և այլ քաղաքներում ներքաղաքային ավտոբուսային երթուղիների ուղեվարձերի վերին շեմը 1 երթևեկության համար հաստատվել է 30 գյապիկ: