«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով նախօրեին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում լուրջ դեպք է եղել։ Մասնավորապես, վերելակը շահագործման ընթացքում պոկվել է և ընկել հորը, ինչի պատճառով մեկ քաղաքացի լուրջ վնասվածքներ է ստացել։ Նշենք, սակայն, որ մեզ հասած տեղեկություններով՝ բժշկական կենտրոնի ղեկավարությունը անձամբ է խնդրել տուժող կողմին բողոք չներկայացնել աղմուկից զերծ մնալու համար։
 
Տուժող կողմն էլ պահանջը բավարարել է, և որևէ բողոք ԲԿ-ի հետ կապված իրավապահ մարմիններին չի ներկայացվել։