Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի  138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 31-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 2 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արսեն Առստամյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
 
Ինչպես տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
 
Ավելի վաղ՝ հուլիսի 23-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել Արսեն Առստամյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:
 
Աղբյուր` Փաստինֆո