Դատարանը խստացրել է 57-ամյա հորը սպանած երեք դուստրերին առաջադրված մեղադրանքը՝ գրում է life.ru-ն:
 
Նախկինում 17, 18 և 19 տարեկան քույրերին առաջադրված մեղադրանքը նախատեսում էր 6-15 տարի ազատազրկում, այժմ նրանք մեղադրվում են ավելի խիստ հոդվածով՝ նախնական պայմանավորվածությամբ կանխամտածված սպանություն, և աղջիկներին սպառնում է 6-20 տարի ազատազրկում:
 
Իրենք՝ աղջիկները, հանցանքը պատճառաբնում են նրանով, որ հայրը նրանց կյանքը վերածել է դժոխքի. ծեծել է նրանց և փորձել բռնաբարել:

Աղջիկների միակ եղբայրը չի պաշտպանում քույրերին և ասում է, որ տեղյակ չէ, թե ինչպես են նրանք ապրել հոր հետ, ինքը վաղուց է լքել ընտանիքը և առանձին է ապրում, առանձին է ապրում նաև աղջիկների մայրը: