Ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոն, որը վերջերս հիվանդանոց էր ընկել թմրանյութերի չարաշահման արդյունքում, մինչև օրս գտնվում է վերականգնողական կենտրոնում։
Նա սրտխառնոց ունի և բարձր ջերմություն։ Նշվում է, որ սրանք թմրանյութերի չարաշահման հետ կապված բարդություններն են։
Հուլիսի 25-ին հայտնի էր դարձել, որ Դեմի Լովատոն հիվանդանոց է ընկել թմրանյութերի չարաշահման պատճառով։
Երգչուհու ներկայացուցիչը հերքել է հերոինի չարաշահման մասին լուրերը, սակայն Դեմի Լովատոն չի պատմել, թե հատկապես ինչ թմրանյութ է ինքն օգտագործել։