Ավստրալիայի Մելբուռն քաղաքի կենտրոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտններին, կան տուժածներ: Այդ մասին հայտնել է Վիկտորիա նահանգի ոստիկանությունը:
 
«Ներկայում ոստիկանությունը գտնվում է պատահարի վայրում՝ Ֆլինդերս փողոցում… որտեղ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտնների: Ներկա պահին տուժածների ստույգ թիվը հայտնի չէ»,- ասված է Twitter-ում ոստիկանության էջում: Նշվում է, որ ոստիկանությունը զրուցում է պատահարի վկաների հետ եւ խորհուրդ է տալիս խուսափել միջադեպի շրջանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: