Ծառուկյանը տեղյա՞կ է, որ Կոտայքը դարձել է Երևան՝ Զովունի կենտրոնով
ԱԻՆ կայքը հայտնում է․
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 8-ին, ժամը 03:40-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող սգո սրահներից մեկում, որտեղ դագաղի մեջ դիակ է եղել։
 
Լրատվամիջոցներից շատերը իրենք իրենց որոշում են, որ դեպքը ավելի ցնցող կլինի՝ եթե վերնագրեն այսպես՝ «Երևանյան սգո սրահում հրդեհ է բռնկվել. այրվել է դագաղը, որում եղել է հանգուցյալ»։
 
Սա գիտե՞ք ինչու ուշադրությունս գրավեց․ փաստ է արձանագրվում, որ Հայաստանի մարզերում ինչ ուզում է կատարվի, լրատվամիջոցները գտնում են, որ այն հանրությանը չի հուզում, ուշադրության չի արժանանում, պիտի գրեն Երևանում, որ դիտում լինի, կարդան։
 
ՀԳ Ծառուկյանը տեղյա՞կ է, որ Կոտայքը դարձել է Երևան՝ Զովունի կենտրոնով։
 
Հասմիկ Բաբաջանյան