Մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքից ու կալանավորումից հետո նրա փաստաբաններն ու համախոհները չեն դադարում հայտարարել, թե մեղադրանքն անհիմն է, նա կատարել է գործողություններ, որոնք բխել են իր լիազորությունների շրջանակներից։ Բայց ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ հանցագործություններ, որոնք միանշանակ չեն բխել իր լիազորություններից, սակայն անմիջականորեն կապվել են իր անվան հետ։
Մասնավորապես, 1998-2008 թվականներին տեղի են ունեցել առեղծվածային մահեր, քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր, պաշտոնյաների սպանություններ, հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ, քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ։
2008 թվականին «Ժամանակ Երևան» օրաթերթի պատվերով մի ուսումնասիրություն է կատարվել, որում ամբողջացված են բոլոր նման դեպքերը։ 
Եվ այսպես՝ 1998-2008 քաղաքական սպանություններ.
Հենրիկ Խաչատրյան. ՀՀ գլխ. դատախազ: Սպանվել է հրազենից՝ իր աշխատասենյակում, 1998թ. օգոստոսի 6-ին: Պաշտոնական վարկածով` նրան սպանել է ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ Արամ Կարապետյանը և ինքնասպան եղել:
Արամ Կարապետյան. ՀՀ տրանսպորտի նախկին դատախազ: Դեպքից մեկ ժամ անց Ռ. Քոչարյանը «բացահայտեց» հանցագործությունը, որի համաձայն՝ Արամ Կարապետյանը անձնական հրաձիգով սպանել է Գլխ. դատախազ Հենրիկ Խաչատրյանին և ինքնասպան եղել: Հենց այս «բացահայտումն» էլ հետագայում դարձավ քննչական խմբի հիմնական վարկածը, և հանցագործությունը համարվեց բացահայտված:
Վահրամ Խոռխոռունի. ՀՀ պաշտպանության փոխնախարար, գնդապետ: Սպանվել է 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ իր բնակարանի շքամուտքում, հրազենից: Սպանությունը բացահայտված չէ:
Արծրուն Մարգարյան. ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր: Սպանվել է 1999թ. փետրվարի 9-ին: Պաշտոնական վարկածով` երկու կրակոցով ինքնասպանություն է գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում:
Վազգեն Սարգսյան. ՀՀ վարչապետ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Աժ դահլիճում՝ Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից: Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կազմակերպիչների մասով բացահայտված չէ:
Կարեն Դեմիրճյան. ԱԺ նախագահ, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Յուրի Բախշյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Ռուբեն Միրոյան. ԱԺ փոխնախագահ: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Լեոնարդ Պետրոսյան. ՀՀ օպերատիվ հարցերով նախարար: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
Արմենակ Արմենակյան. ՀՀ ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին: Սպանությունը բացահայտված չէ:
Հենրիկ Աբրահամյան. ԱԺ պատգամավոր: Սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Նաիրի Հունանյանի հանցախմբի կողմից:
Միքայել Քոթանյան. ԱԺ պատգամավոր, ակադեմիկոս: Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին, Հունանյանի խմբի կողմից:
ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը 2000թ.-ի ապրիլի 4-ին, գիշերվա 02:40-ի սահմաններում, Բաղրամյան և Կիևյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանեց 30-35 տարեկան մի քաղաքացու:
Գագիկ Պողոսյան. ՀՀ վարչապետի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 11-ին, իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունի հետևանքով: Սպանությունը բացահայտված չէ:
Պողոս Պողոսյան. Վրաստանի քաղաքացի: Սպանվել է 2001թ. սեպտեմբերի 25-ին, «Առագաստ» սրճարանում՝ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծվելու հետևանքով՝ նախագահին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:
Սպանությունից մի քանի օր հետո Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը՝ Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Տիգրան Նաղդալյան. լրագրող, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ: Սպանվել է 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, ծնողների տան շքամուտքում՝ հրազենից:
1998-2008 պաշտոնյաների սպանություններ
Աշոտ Մխիթարյան. ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն: 2005թ. սեպտեմբերի 24-ին Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել նրան: Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:
Տիգրան Պետրոսյան. Արարատի մարզի Դալար գյուղի գյուղապետ: Սպանվել է 2006թ. օգոստոսի 30-ին, նախկին գյուղապետ Գեղամ Բաբայանի կողմից, որսորդական հրացանով:
Ռոլանդ Մկրտչյան. Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ: 2006թ. դեկտեմբերի 20-ի գիշերը անհայտ անձանց կողմից իր տանից դուրս է կանչվել և սպանվել:
Շահեն Հովասափյան. ՀՀ Հարկային պետական ծառայության օպերատիվ-հետախուզության վարչության պետ: Սպանվել է 2006 թ. սեպտեմբերի 6-ի առավոտյան` ծառայողական ավտոմեքենայով աշխատանքի ուղևորվելիս: Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:
Ալբերտ Ղազարյան. 2007թ. օգոստոսի 25-ի գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազը։
2007թ. նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում Արաբկիրի շուկայի մոտակայքում հրազենային կրակոցից անհայտ անձանց կողմից սպանվել է Սայադ Դավթյանը. Հայաստանի որսորդների միության նախագահ, ԲՀԿ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Քանաքեռի տարածքի համակարգող, 1960թ. ծնված ։
1998-2008 քրեական և կիսաքրեական աղմկահարույց սպանություններ.
Վանուշ Թորոսյան. «Դվին» հյուրանոցի տնօրեն: Սպանվել է 2003թ. օգոստոսի 31-ին Մոսկվայում հրազենային կրակոցից: Նրա հետ միասին սպանվել էին նաև ԱՎՄ (Ազատամարտի վետերանների միություն) նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:
2005թ. փետրվարի 4-ին «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
Ռաֆայել Շահմուրադյան. Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար: Սպանվել է 2005 թ. փետրվարի 6-ին ՌԴ Սամարայի մարզում՝ Տոլյատի քաղաքի ճանապարհին: Դրանից մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին, Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:
Լևոն Գուլյան. «Պանդոկ» ռեստորանի նախկին սեփականատեր: 2007թ. մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 3:00-ին բերման է ենթարկվել Շենգավիթի ոստիկանություն` 2006-2007 թվականների ընթացքում սպանված, ազգակցական կապեր ունեցող Աշոտ, Ստեփան, հետագայում նաև Արտավազդ Վարդանյանների սպանությունների հանգամանքների հետ կապված: Գուլյանին 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում, ինչը ավարտվել է նրանով, որ Գուլյանը կասկածելի հանգամանքներում ոստիկանության պատուհանից վայր ընկավ և մահացավ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ իբր նա ցանկացել է փախուստի դիմել և 2-րդ հարկից վայր է ընկել ու մահացել:
Սեդրակ Զատիկյան. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի որդին: Սպանվել է 2006 թ. հունիսի 22-ին, օրը ցերեկով, տասնյակ մարդկանց աչքի առաջ, Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում: Մարդասպանի արձակած գնդակներից զոհվեց նաև անցորդ՝ 1969թ. ծնված Կարինե Սարգսյանը:
Ալեքսանդր Գիվոև. Սպանվել է 2006 թ. օգոստոսի 8-ին Աշտարակ-Գյումրի մայրուղու վրա` գնումներ կատարելիս: Մարդասպանների արձակած գնդակներից զոհվել էր նաև վաճառողուհի Գյուլնարա Կարապետյանը:
2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին:
2007թ. օգոստոսի 12-ի գիշերը «Ռելաքս» դիսկոտեկ-ակումբի մոտ անհայտ անձը դանակահարել էր Արտակ Ալեքսանյանին և Արթուր Սիմոնյանին: Հետագայում նա հիվանդանոցում մահացել է: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այդ վիճաբանությանը մասնակից է եղել նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյանի որդին:
Առեղծվածային մահեր.
Տիգրան Հայրապետյան. քաղաքագետ-հրապարակախոս: Զոհվել է 1999թ. մարտի 9-ին, վրաերթի հետևանքով: Հայրապետյանին սպանած վարորդը կարճ ազատազրկումից հետո վերստին հայտնվել է ազատության մեջ:
Սերգեյ Բադալյան. ՀԿԿ 1-ին քարտուղար, ԱԺ ՀԿԿ խմբակցության նախագահ: Մահացել է 1999 թ. նոյեմբերի 25-ին, Մոսկվայում:
Էդուարդ Եգորյան. ԺՀԿ հիմնադիր-նախագահ: Մահացել է 1999 թ. օգոստոսի 10-ին: Պաշտոնական ախտորոշումը՝ սրտի կաթված:
Վահան Զատիկյան. ԱԺ պատգամավոր: Մահացել է 1999 թ. հոկտեմբերի 7-ին: Մահվան պաշտոնական վարկածը՝ սրտի կաթված:
Մավրիկ Ավետիսյան. պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության պետ, գնդապետ. ինքնասպան է եղել կաբինետում:
Սուրեն Ավետիսյան. ԱԺ պատգամավոր, «Կայունություն» խմբի անդամ: Զոհվել է ավտովթարից 1999 թվականի հոկտեմբերի 26-ին: Մեքենան բարձր արագությամբ ընդհարվել է բեռնատարին:
Նորայր Եղիազարյան. հոկտեմբերի 27-ի աջակիցներից էր, 2000թ. օգոստոսի 29-ին բանտախցում էլեկտրահարվել է, մասնագիտությամբ էլեկտրիկ:
Մովսես Գեղանգուլյան. Վազգեն Սարգսյանի թիկնազորի պետ, մահացել է 2000թ. դեկտեմբերին, ավտովթարի տետևանքով:
Վլադիմիր Նազարյան. իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր, նախկին գլխավոր դատախազ: Իր բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2002 թվականի հուլիսի 22-ին: Հայաստանի ընդդիմության հիմնական իրավախորհրդատուն էր:
Վռամ Գալստյան. Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչներից էր, Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին, 2004թ. ապրիլի 27-ին Նուբարաշենի մեկուսարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
2004թ. մայիսի 28-ին Ապարան-Երևան ավտոմայրուղու վրա ավտովթարի ենթարկվեց Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված, հետագայում ազատ արձակված ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, որը մի քանի վիրահատություններից հետո այդպես էլ ուշքի չգալով՝ նույն թվականի սեպտեմբերի 18-ին մահացավ:
2004թ. սեպտեմբերի 1-ին ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով անցնող վկաներից ԱԺ նախկին բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը:
Անդրանիկ Մարգարյան. ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ: Մահացել է 2007 թ. մարտի 25-ին: Մահվան պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն էր:
1998-2008 թթ. քաղաքական հետապնդումներ, միջադեպեր, մահափորձեր.
1999 մայիս-2001 օգոստոս ամիսներին բանտարկության մեջ է եղել «Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Ֆրանսիայի հայ իրավաբանների և փաստաբանների ասոցիացիան, «Մարդու իրավունքներ՝ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը, Հելսինկյան ֆեդերացիան Ա. Բլեյանին ճանաչել են քաղաքական բանտարկյալ:
2000թ. մարտին պայթեցվեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մեքենան: Պայթյունի կազմակերպման մեղադրանքով ձերբակալվեցին ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ու նրա մի շարք կողմնակիցներ: Բաբայանն ազատ արձակվեց 2004 թվականին:
Անօրինական հետապնդումների են ենթարկվել 2000թ. հոկտեմբերի 30-ի հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ: Նրանցից 17-ը ենթարկվել է 7-ից 30 օր ժամկետով վարչական կալանքի, 4-ը տուգանվել է, իսկ հանրահավաքի կազմակերպիչ Արկադի Վարդանյանը 4 ամսվա բանտարկությունից հետո արտաքսվել է Հանրապետությունից: Հայաստանից տարագրվել են նաև Ա. Վարդանյանի բազմաթիվ համախոհներ, այդ թվում` նրա փաստաբան Կարո Կարապետյանը («Ռ. Քոչարյանի պաշտոնանկման հիմքերը» գրքի հեղինակը), երիտասարդական կազմակերպության ղեկավար Արսեն Արզումանյանը:
2001թ. հունիսին մահափորձ է կատարվել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի դեմ, 2001թ. սեպտեմբերի 7-ի խաղաղ հանրահավաքից հետո նա ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել իր տանը:
2001թ. սեպտեմբերի 13-ին ձերբակալվել և երկու ամիս բանտում պահվելուց հետո ազատազրկման է դատապարտվել (պատժի կատարումը պայմանականորեն հետաձգվել է) խորհրդային տարիների հայտնի այլախոհ, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հիմնադիր, ընդդիմադիր գործիչ Ազատ Արշակյանը: Ա. Արշակյանի հետ ձերբակալվել են նաև նրա մոտ տասը համախոհներ:
2001թ. հոկտեմբերի 12-ից ակնհայտ քաղաքական դրդապատճառներով բանտարկության մեջ է գտնվել ներքին գործերի նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության նախկին պետ, գնդապետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա ազատազրկվեց մինչև 2003 -ի սեպտեմբեր ամիսը:
2002թ. հունվարի 26-ից ԱԱԾ մեկուսարանում է գտնվում թուրքագետ Մուրադ Բոջոլյանը` հայրենիքի դավաճանության և հօգուտ Թուրքիայի լրտեսության կեղծ մեղադրանքով:
2002թ. հունիսի 15-ին Արարատ քաղաքում զրպարտության մեղադրանքով ձերբակալվել է բանաստեղծ Ջանիկ Ադամյանը՝ մի բանաստեղծության համար, որտեղ կան «անաղուհաց քրդի շուն» բառերը, և որը, որպես թռուցիկ, փակցվել է պատերին: Նա ազատ է արձակվել օգոստոսի 26-ին:
2002-2003թթ. պետական կազմակերպված հետապնդումների ու հետևողական ճնշումների արդյունքում սնանկացվեց մոսկվայաբնակ հայազգի գործարար Լևոն Մարկոսին պատկանող Կրեդիտ-Երևան բանկը, իսկ Մարկոսի հանդեպ հարուցվեց շինծու քրեական գործ:
2003թ. փետրվարի 4-ին Արտաշատում նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հանրահավաքի ժամանակ դանակահարվեց վերջինիս նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
2003թ. մարտի 15-ին Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև ընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Չնայած նրա մեղքը ապացուցող փաստերը բացակայում էին, բայց դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման:
2003թ. մարտի 15-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է այդ կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը: Կարճատև դատավարությունից հետո նա ենթարկվել է 10-օրյա վարչական կալանքի: Մինչ այդ նա անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել, իսկ լույս 15-ի գիշերը անհայտ անձինք հրկիզել էին նրա գրասենյակը:
2003թ. հունիսի 25-ին, ժամը 12-ի սահմաններում, Նուբարաշենի խճուղու վրա անհայտ անձինք կրակահերթ էին արձակել «ԳԱԶ-3129» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վրա և սպանել մեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանին, ուղևորներ՝ ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարիկ Հարությունյանին, Արկադի Գևորգյանին: Ուղևորներից Արտյոմ Գևորգյանը
ստացել էր ծանր մարմնական վնասվածք: Արտյոմ և Արկադի Գևորգյաններն ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի եղբորորդիներն էին:
2003թ. հուլիսի 22-ին մահափորձ է կատարվել Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի դեմ (պայթեցվել է նրա ավտոմեքենան):
2004թ. մարտի 22-ի գիշերը իր տան մուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել են ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի վրա: Տարել են բաճկոնը, որի գրպանում են եղել ԱԺ պատգամավորի վկայականը, աշխատասենյակի և չհրկիզվող պահարանի բանալին և հեռախոսահամարների բլոկնոտը:
2004թ. մարտի 30-ին իրենց շենքի գավթում անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել հայտնի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
2004թ. ապրիլին ձերբակալվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա ազատ արձակվեց հունիսի 2-ին:
2004թ. ապրիլի 11-ին Ազատության հրապարակում ձերբակալվեց նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը, որը քաղաքական ապաստան է ստացել և այժմ բնակվում է Մեծ Բրիտանիայում:
2004 թ. ապրիլի 12-ին հրավիրված հանրահավաքի օրը նախագահական նստավայրի մոտ բերվել էին ջրցան 4 և փշալարեր փռող 5 հատուկ մեքենաներ, 1000-ից ավելի ոստիկան ու զինվոր: Բուն նախագահականի տարածքում տեղաբաշխված է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ մահակներով, վահաններով, ռետինե փամփուշտներ կրակող ինքնաձիգներով:
Ճիշտ կեսգիշերին անջատվում է Բաղրամյան պողոտայի արտաքին լուսավորությունը: 2004թ. ապրիլի լույս 13-ի գիշերը՝ ժամը 2-ին, Բաղրամյան պողոտայում մահակներով զինված ոստիկաններն ու զինվորները, պայթուցիկների, արցունքաբեր գազի, էլեկտրաշոկի, ջրցան մեքենաների գործադրմամբ, ռետինե փամփուշտներ արձակելով, նախագահականի կողմից հարձակվեցին ցուցարարների վրա: Ոստիկանները պայթուցիկ փաթեթներ նետեցին ցուցարարների վրա, կարմիր բերետավորները երկաթե մահակներով դաժան ծեծի ենթարկեցին ցուցարարներին:
Ոստիկանները ու զինվորականները հարձակումների են ենթարկել և գրավել «Հանրապետության», ԱՄ-ի և ՀԺԿ-ի գրասենյակները՝ ծեծի ենթարկելով գրասենյակներում գտնվող բոլոր անձանց: Ջարդվել են գրասենյակների դռները, պատուհանները, փչացվել և գողացվել է գույքը: Գրասենյակներում կազմակերպված ջարդերի ժամանակ չեն խնայել անգամ կանանց: Միայն «Հանրապետության» գրասենյակից Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել 13 կին, որոնցից Անի Խաչատրյանը ծեծի է ենթարկվել բարձրախոսով հայտարարություն անելու համար: Դաժան ծեծի են ենթարկվել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը՝ 72-ամյա Գրիզելդա Ավետիսյանը և նրանց որդին:
2004 թվականի ապրիլին ձերբակալվեց ՀԺԿ Արտաշատի կառույցի ներկայացուցիչ Գրիշա Վիրաբյանը: Ձերբակալման ընթացքում Արտաշատի ոստիկանության աշխատակիցները այնպես էին խոշտանգել նրան, որ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխելուց հետո բժիշկները ստիպված էին եղել կյանքը փրկելու համար շտապ վիրահատել և հեռացնել ամորձին:
2004թ. ապրիլի 20-ին շինծու մեղադրանքով ձերբակալվեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Վաղարշակ Հարությունյանը: Նույն թվականի հունիսի 12-ին Հարությունյանն ազատ է արձակվել:
2004թ. ապրիլի 22-ին, ժամը 13-ի սահմաններում, Թումանյան և Մոսկովյան փողոցները միացնող նրբանցքում երեք անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանին: Հարձակման հետևանքով Մանուչարյանը ստացել էր ծանր վնասվածքներ և ստիպված էր եղել մի քանի անգամ բարդ վիրահատությունների ենթարկվել:
2004թ. մայիսի 26-ին 24-ամյա Էդգար Առաքելյանը դատապարտվել է 1․6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր ապրիլի 13-ին ոստիկանին պլաստիկե դատարկ շշով հարվածելու մեջ:
2005թ. հոկտեմբերի 7-ին ձերբակալվեց փաստաբան Վահե Գրիգորյանը, որը «համարձակություն էր» ունեցել դատարաններում պաշտպանել Կենտրոնի «էլիտար» կառուցապատման արդյունքում տնանկ դարձած քաղաքացիների շահերը: Նա անազատության մեջ մնաց 4 ամիս:
2005թ. նոյեմբերի 15-ին Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքապետի ներկայությամբ:
2006 թ. մարտին Հ. Պարոնյանի երաժշտության և կոմեդիայի թատրոնի տնօրինությունը իշխանությունների հրահանգով «Ժառանգություն» կուսակցությանն ապօրինի թույլ չտվեց մուտք գործել թատրոնի շենքի վարչական մասում վարձակալած իրենց գրասենյակ: Մոտ մեկ տարի տևած դատական քաշքշուկներից հետո «Ժառանգություն» կուսակցությանը այդպես էլ չհաջողվեց հետ վերցնել իր գրասենյակները: «Ժառանգության» գրասենյակի փակման ժամանակ ինչ-որ մարդիկ հափշտակել էին կուսակցության բազային համակարգչում կուսակցության անդամների մասին եղած տեղեկությունները:
2006թ. հոկտեմբերի 8-ին իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ներքին գործերի նախկին նախարար, Երևան քաղաքի նախկին քաղաքապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանը:
2006թ. դեկտեմբերի 9-ի գիշերը երևանյան ռեստորաններից մեկում ԱԱԾ հատուկ ջոկատը կալանավորել է «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանին: Նա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
2006թ. դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ հատուկ ջոկատն իր տանը կալանավորել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության վարչության անդամ Վարդան Մալխասյանին: Նա ստացավ 2 տարվա ազատազրկման պատժաչափ:
2007թ. ապրիլի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ մայրուղու Աշտարակի կամրջի հատվածում հարձակում է իրականացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոշարասյան վրա: Ղուկասյանը և ևս երկու անձինք ծանր վիրավորվել են, իսկ երեք հոգի տեղում մահացել է:
2007թ. ապրիլի 7-ի գիշերը անհայտ անձինք հրդեհել են Էջմիածին քաղաքը ներառող թիվ 19 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սուսաննա Հարությունյանի ձեռնարկությունը:
2007թ. ապրիլի 7-ի գիշերը ինքնաձիգներից գնդակոծվել է նույն ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու, էջմիածինցի Հակոբ Հակոբյանի մեքենան: Հետագայում Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն անվավեր ճանաչեց Հակոբյանի գրանցումը որպես պատգամավորության թեկնածու:
2007թ. մայիսի 3-ին ուշ երեկոյան երկու «Ջիփերով» 5-6 անձինք առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել ՔԱԳՎ նախկին պետ Շահեն Պետրոսյանին այն բանի համար, որ վերջինս «Ստոպ» ռոք-ակումբում իրեն թույլ էր տվել ասել «Դոդի Գագո»: Ըստ տուժածի՝ իրեն ծեծած անձանց կարելի է տեսնել Գագիկ Ծառուկյանին պատկերող լուսանկարների մեծ մասում` նրա թիկունքում կանգնած անձանց մեջ:
2007թ. մայիսի 7-ին ժամը 23-ին, իր բնակարան մտնելու պահին ձերբակալվել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Անհնազանդություն» շարժման ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Խափանման միջոցի փոփոխման արդյունքում նա 2007-ի սեպտեմբերին ազատ արձակվեց:
2007թ. մայիսի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տերյան ու Ղուկասյան փողոցների խաչմերուկում միմյանց վրա են կրակել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ, ԲՀԿ տարածքային գրասենյակի ղեկավար Արտաշես Սարգսյանի որդիները: Դեպքի վայրի զննությունից հայտնաբերվել են 28 պարկուճ, 2 գնդակ: Կան վիրավորներ: Միջադեպի մասնակիցների դատն անցկացվեց գաղտնի պայմաններում, և նշանակվեց 1.5 տարվա ազատազրկում:
2007-ի մայիսի 24-ին, ժամը 21-ի սահմաներում, Սիսիան քաղաքում, քաղաքապետի որդուն պատկանող «Ալվինա» օբյեկտում քաղաքապետ Լավրենտի որդին` Արթուր Սարգսյանը, որը Սյունիքի տարածաշրջանի մաքսատան զննման բաժնի պետն է, և նրա չորս վարձկանը մահակներով ծեծի են ենթարկել Սիսիանի տարածքի Վաղատինի գյուղապետ Շահեն Գրիգորյանին` նախընտրական և հետընտրական շրջանում իրեն «սխալ» պահելու համար:
2007թ. մայիսի 27-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում, Ալավերդիում անհայտ անձինք ավտոմեքենայի անվադողի մեջ հեղուկ վառելիք են լցրել և փորձել հրդեհել ՀԺԿ Ալավերդու տարածքային կառույցի ղեկավար, թիվ 31 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Լարիսա Փարեմուզյանի բնակարանը:
2007թ.-ի հուլիսի 16-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգև Օհանյանը համարձակություն ունեցավ կայացնել ՀՀ արդարադատության համար աննախադեպ` արդարացման դատավճիռ, որով դատարանի դահլիճից ազատ արձակվեցին «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանն ու տնօրենը: Հակոբյանի «մեղքը» կայանում էր նրանում, որ համարձակություն էր ունեցել բացեիբաց հայտարարելու, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի ներկայացուցիչներն իրենից կաշառք են ուզել: Բուժման նպատակով արտերկիր մեկնած Գագիկ Հակոբյանը հոկտեմբերին վերադարձավ Հայաստան` մասնակցելու համար վերաքննիչ դատավարությանը, և ձերբակալվեց հենց օդանավակայանում: Հակոբյանի փաստաբան Աշոտ Սարգսյանի խոսքերով՝ Հակոբյանին ազատազրկելու իրական պատճառն այն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ցանկանում է տիրանալ Հակոբյանին պատկանող սուրճի վերամշակման գործարանին: Նոյեմբեր ամսին Հակոբյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ մինչ այդ` հոկտեմբերի 15-ին, արդարադատության խորհրդի առաջարկով Ռոբերտ Քոչարյանը դադարեցրեց Պարգև Օհանյանի լիազորությունները:
2007թ.-ի օգոստոսի 18-ին, Համահայկական խաղերի բացման արարողության ընթացքում, միջոցառման մասնակիցներին քաղբանտարկյալներ Արման Բաբաջանյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի և Ալեքսանդր Արզումանյանի մասին պատմող թռուցիկներ բաժանելիս ոստիկանների կողմից բռնությունների ենթարկվեցին ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նրա օգնական Սեդա Մելիքյանը: Ոստիկանները խլել էին Փոստանջյանի ձեռքի փաթեթը, որի մեջ էր մասնավորապես «ՉԻ»-ի թղթակից Գագիկ Շամշյանի դատավճիռը, որն այդպես էլ չվերադարձվեց, և այդ պատճառով լրագրողը չկարողացավ բողոքարկել այն: Ոստիկաններն առգրավել էին նաև թռուցիկների ողջ խմբաքանակը: Նույն վայրում ապօրինի կերպով ձերբակալվեցին «Այլընտրանք» ՀՔՆ ներկայացուցիչներ Արթուր Մինասյանը և Մանուկ Սուքիասյանը, ինչպես նաև «Այլընտրանքի» համակիր Վարդգես Գասպարյանը: Վերջիններս բերման ենթարկվեցին ոստիկանություն, որտեղ պահվեցին շուրջ 2 ժամ, ազատ արձակվեցին միայն բացման արարողության ավարտից հետո: Ոստիկանությունը հետագայում հերքեց նրանց բերման ենթարկելու փաստը:
2007թ. հոկտեմբերի 23-ին, մոտավորապես ժամը 19-ին, Երևանի Կորյուն-Աբովյան խաչմերուկի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանության և մի խումբ քաղաքացիների միջև, ինչի հետևանքով ոստիկանության Կենտրոնի բաժանմունք են բերման ենթարկվել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Մաթևոսյանը և նրա որդին` Թևոս Մաթևոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և նրա որդիները` Տիգրան և Կարեն Մակեյանները, Լևոն Բաբաջանյանը, Տիգրան Սալնազարյանը (երկուսն էլ անչափահաս), Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և ևս մի քանի հոգի: Վերջիններս կազմակերպել էին խաղաղ երթ, որի ընթացքում կազմակերպիչները քաղաքացիներին տեղեկացնելիս են եղել հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքի մասին, որի իրազեկումը Երևանի քաղաքապետարանը ընդունել էր ի գիտություն:
Այն բանից հետո, երբ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտարարեց գործարար Խաչատուր Սուքիասյանը, Սուքիասյանների ղեկավարած կազմակերպություններում սկսվեցին տոտալ ստուգումներ, ճնշումներ, ձերբակալվեց նրանց պատկանող «Պիցցա Դի Ռոմա» ցանցի տնօրենը, կարճ ժամանակով դադարեցվեց «Բջնի» հանքային ջրերի արտադրությունը:
2007թ. նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21» մակնիշի ավտոմեքենայով անհայտ անձինք կանգնեցրել են ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ղեկավար Նարեկ Գալստյանին Նոր Նորքից Կենտրոն տանող տաքսի ավտոմեքենան, վերցրել են տաքսու բանալիները և դեն շպրտել, որից հետո հարձակվել են Նարեկ Գալստյանի վրա, դաժանաբար ծեծել՝ հարվածներ հասցնելով գլխի և որովայնի շրջանում և սպառնացել սպանել, եթե վերջինս թերթերին ինֆորմացիա տա: Նարեկ Գալստյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
2008թ. հունվարի 13-ի երեկոյան իր տան մոտ անհայտ անձինք հարձակվել ու ծեծի են ենթարկել գրող և հրապարակախոս, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռոբերտ Կարայանին՝ նրան հասցնելով մարմնական վնասվածքներ։
Հետապնդումներ տպագիր մամուլի ու ԶԼՄ-ների հանդեպ.
«Չորրորդ իշխանություն»
2003թ. ապրիլի 30. Այդ օրն իր աշխատասենյակում երկու տղամարդու կողմից դաժան ծեծի ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը: Մեկ տարի անց նա բերման ենթարկվեց Երևանի ՆԳ վարչության ժամանակավոր պահման ընդունիչ մեկուսարան:
2004թ. ապրիլի 17. Այդ օրը` ժամը 12-ի սահմաններում, փորձեցին «Չորրորդ իշխանություն» խմբագրության տարածք ներխուժել «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք։
2006թ. հուլիսի 13. Այդ օրը սպառնալիքների ու ահաբեկման թիրախ դարձավ «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթերի թղթակից Գագիկ Շամշյանը: Հաջորդ օրը նա հարձակման ենթարկվեց:
2006թ. հուլիսի 21. Այդ օրը փորձ արվեց հրդեհել «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրությունը:
2007թ. հունիսի 6. Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 2 տարի պայմանական ազատազրկման դատապարտեց «Առավոտ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ Երևան» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
2007թ. հոկտեմբերի 23. Այդ օրը խաղաղ քայլերթի ժամանակ ոստիկանության բաժանմունք տարվեց «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը, բռնությունների ենթարկվեց նույն թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
2007թ. դեկտեմբերի 13. Այդ օրն անհայտ անձինք պայթեցրին «Չորրորդ իշխանություն» խմբագրության մուտքի դուռը:
«Հայկական ժամանակ».
1999 թ. հունիսի 8-ի հարկադիր կատարողների գրոհից հետո դադարեցվեց «Օրագիր» օրաթերթի տպագրությունը: Իշխանությունների հրահանգով թերթի դեմ սկսված հետապնդումը ավարտվեց նրանով, որ 2000 թ. հունվարի 27-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը «Օրագրի» գլխավոր խմբագրին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման` պատժի կատարումը պայմանական չկատարելով: «Օրագիր» օրաթերթի հրատարակումն այդպես էլ չվերսկսվեց, իսկ 1999 թ. հուլիսի 13-ից օրաթերթի աշխատակազմը սկսեց հրապարակել «Հայկական ժամանակ» օրաթերթը:
2004 թ. նոյեմբերի 22-ին, ժամը 20-40-ին, պայթեցվել է ՀԺ-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարել է ՀԺ-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել է, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման հետևում կանգնած է «Մուլտի Գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պաշտոնապես պայթյունի հեղինակներին այդպես էլ չի հաջողվել բացահայտել:
«Ա1+» և «Նոյան Տապան».
2002թ. ապրիլի 2-ին լիցենզիայից զրկվել են «Ա1+» և «Նոյան Տապան» միակ անկախ հեռուստաալիքները, որոնք եթեր էին տրամադրում ընդդիմադիր քաղաքական գործիչներին, անկախ վերլուծաբաններին:
2002թ. օգոստոսի 24-ին հարձակում է կատարվել և ծեծի են ենթարկվել «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը և գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեղյանը:
2002թ. հոկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ի սահմաններում, անհայտ անձը պայթուցիկ էր նետել հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ: Այդ ժամանակ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով՝ նա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված էր պատրաստում: Նա այդ թեմայով հարցազրույցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների և իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորյանն իր դեմ իրականացված մահափորձը կապում է հենց այդ հոդվածի տպագրությունը նախապատրաստելու փաստի հետ:
2003թ. սեպտեմբերի 26-ին ծեծի է ենթարկվել «Օր» թերթի գլխավոր խմբագիր Գայանե Մուքոյանը:
2003թ. հունվարի 10-ին ՀՀ դատախազությունը ներխուժել է ազատ լրագրող Վահագն Ղուկասյանի բնակարան, խուզարկել: Առևանգել են համակարգիչ, CD և ֆլոպի 37 դիսկետ, 20 տեսաերիզ, էլեկտրոնային ծոցատետր: Հետագայում հրկիզվեց նրան պատկանող կարի արհեստանոցը: Վահագն Ղուկասյանը լքել է Հայաստանը` հայտարարելով, որ կյանքի անվտանգությունը և գործունեությունը շարունակելու երաշխիքների հարցերը լուծելու հաջորդ օրն իսկ կվերադառնա Հայաստան:
2004թ. ապրիլի 5-ի «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած միտինգից հետո ձերբակալվել է մոտ 127 մարդ, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցությունների խորհրդի անդամներ, ակտիվիստներ: Առգրավել են «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերի լուսանկարչական ապարատները, ջարդել են «Հայ TV» հեռուստաընկերության, «Ազգային միաբանություն» կուսակցության տեսախցիկները:
2004 թ. ապրիլի 12-ին դաժան ծեծի են ենթարկվել «Հայկական ժամանակ» թերթի թղթակիցներ Հայկ Գևորգյանը և Ավետիս Բաբաջանյանը, «Չորրորդ իշխանության» թղթակից Մհեր Ղալեչյանը, ռուսական «ԿՀՁ» հեռուստաընկերության օպերատոր Լևոն Գրիգորյանը: Ավետիս Բաբաջանյանը և Մհեր Ղալեչյանը ձերբակալվեցին: Լրագրողների նկատմամբ առանձնակի վայրագությամբ աչքի է ընկել ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը:
2004 թ. օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառների վիճակի մասին ռեպորտաժ պատրաստելիս, որի ժամանակ նկարահանվել էին ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի, ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի առանձնատները, ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահը հարձակում է գործել «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի և «Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանի վրա, նրանց քաշքշելով` խլել ֆոտոապարատի չիպը:
«Ժամանակ Երևան» օրաթերթ
2006 թվականի հունիսի 26-ին ակնհայտ քաղաքական նկատառումներով ձերբակալվեց «Ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որին հարցաքննությունների ընթացքում փաստաբան ունենալու հնարավորություն չընձեռվեց: 2006թ. սեպտեմբերին առաջին ատյանի դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչը` 2007-ի հունվարին պատժաչափը կրճատեց 6 ամսով` հրաժարվելով Բաբաջանյանի նկատմամբ կիրառել օրենքի` տուգանքի վճարումով քրեական հետապնդումից ազատվելու դրույթը: Քոչարյանի հրամանով ստեղծված, այսպես կոչված, պայմանական-վաղաժամկետ ազատման դիմումների միջգերատեսչական հանձնաժողովը հասցրել է արդեն 2 անգամ, առանց բացատրությունների ու պարզաբանման, մերժել Բաբաջանյանին վաղաժամկետ ազատ արձակելու` քրեակատարողական հիմնարկի միջնորդությունը: Արման Բաբաջանյանը քաղբանտարկյալ է ճանաչվել մասնավորապես «Amnesty International», «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունների, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից:
2006-2007 թվականների ընթացքում «Ժամանակ Երևան» օրաթերթին դատի տվեցին «Շանթ» հեռուստաընկերությունը, կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների գործակալության տնօրեն Հրանուշ Խառատյանը, ինչպես նաև իրավագետ Պուշկին Սերոբյանը:
2006թ. սեպտեմբերի 6-ին իր տնից դուրս գալիս հարձակման է ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
2007թ. սեպտեմբերի 15-ին «Իսկական իրավունք» թերթի խմբագրության մոտ երկու անհայտ անձանց կողմից մետաղաձողերով ծեծի է ենթարկվել թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը:
Այն բանից հետո, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաալիքը հեռարձակեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թվականի սեպտեմբերի 21-ի ելույթը, այդ հեռուստաալիքի դեմ սկսվեցին զանգվածային հետապնդումներ` հարկային ստուգումների, Գյումրու քաղաքապետարանի դատական հայցի և գովազդատուներին ճնշելու միջոցներով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի մասով Մարտի 1-ի հիմքով հարուցված քրեական գործը պետք է լրացվի նոր հոդվածներով, և այդ հոդվածներից մեկը կարող է լինել պաշտոնեական դիրքի չարաշահումը կամ անգործությունը, ինչի պատճառով հենց վերը թվարկված բոլոր հանցագործությունները չեն բացահայտվել, կամ իրականացվել է ոչ օբյեկտիվ քննություն։ «Սա միանշանակ է։ Այս դեպքում մենք գործ ունենք արդարադատության չիրականացման հետ, արդարադատությունը խոչընդոտելու հետ, և պետք է պարզ դառնա, թե ով և ինչու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը։ Մինչդեռ նախագահը օրենքի, արդարադատության, Սահմանադրության երաշխավորն է՝ ի պաշտոնե»,-ընդգծեց իրավապաշտպանը։
Բացի վերը թվարկված հանցագործություններից, Սաքունցի խոսքերով՝ Ռոբերտ Քոչարյանի մասով պետք է ավելացվի նաև պետական կարիքների համար Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի փողոցների բնակիչներից պետական կարիքների անվան տակ խլված բնակարանները։ Այդ մարդիկ մինչ օրս փողոցում են և պայքարում են իրենց բնակարանները հետ ստանալու համար։ Բուզանդի և Հյուսիսային պողոտայի բնակիչների գործերի մի մասը ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է, և առաջիկայում սպասվում է այս գործով ՄԻԵԴ վճիռների հրապարակումը, որոնցով հերթական անգամ հսկայական գում