Երեկ լրացավ հայ դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան հինգերորդ տարելիցը։ Անսահման բարի և դրական Մարկը մահացավ 2013 թվականին` գլխուղեղի արյունազեղման պատճառով, երբ ընդամենը 41 տարեկան էր։
 
 
Հիշեցնենք Մարկի Ֆեյսբուքյան վերջին, անչափ հուզիչ գրառումը, որը ճմլել էր նրա հարազատների, ընկերների, երկրպագուների սրտերը․
  
«Ծանր սրտով, բայց պարզ մտքով ես թողնում եմ Երևանը։ Ծանրություն կա սրտումս, որովհետև փողոցը, որտեղ ես ապրում եմ, այդպես էլ չասֆալտապատեցին, որովհետև իմ ընկերները չսկսեցին ավելի լավ ապրել, որովհետ մարդկանց աչքերում ես հույս չէի տեսնում, որովհետ իմ քաղաքը այնքան էլ իմը չէ։ Եվ միայն պարզ միտք է ինձ հանգստացնում՝ ես դեռ կվերադառնամ։ Մենք դեռ կվերադառնանք»։