«ԱԺ 38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը»,- լրագրողներին տեղեկացրել է Քոչարյանի մամուլի խոնակ  Սողոմոնյանը:
 
Առաջին հայացքից սարսափելի է թվում, թե ԱԺ-ում գտնվել է 38 պատգամավոր, որ կողմ է Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն: Սա միայն առաջին հայացքից: Բայց, երբ հիշում ես, թե ովքեր են այդ 38 պատգամավորները, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Նույնիսկ անվանական պետք էլ չի իմանալ, թե ովքեր են: Թվում էր, թե գոնե օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պիտի ճիշտ հասկացած լինեին  Քոչարյանի կալանավորման մոտիվացիան:
 
Բայց  չէ: Քոչարյանը պատասխանատվության է ենթարկվում մարտի մեկի սպանդը բացահայտելու համար: Կրակել են խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում 10 զոհ: Եթե  ոչ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, բա ո՞վ պիտի պատասխան տա: Ամեն ինչ բնական է ու օրինական:
 
Հարց է առաջանում: Ինչու՞ են աղմկում 38 պատգամավորները, պատճառը պարզ է: Եթե չլիներ մարտի 1-ը, սույն պատգամավորները իրենց սեփական ծոծրակները կտեսնեին, բայց ԱԺ մանդատ չէին տեսնի: Հանրապետականները և նրանց հարակից մանկլավիկները առանց մարտի 1-ի տասը տարի չէին վայելի իշխանական բարիքները բոլոր բաղադրիչներով: Մարտի մեկ են իրականացրել, որ իշխանության սահուն փոխանցում լինի:
 
Իսկ հիմա՞: Պահն է երախտագիտության: 
 
Հեղինակ՝ Ջավահիր Այվազյան
Աղբյուրը՝ hayastan24.com