Ալլա Պուգաչյովան ընտանիքի հետ Եվրոպա է մեկնել՝ բնակության իրավունք ստանալու համար.
 
 
 
Վերջերս էստրադային երգչուհի Ալլա պուգաչյովան բողոքում էր առողջական վիճակից: Պրիմադոննան դժվարությամբ էր շարժվում և շնչում, և նա որոշել է մեկնել Ռուսաստանից: Երկրպագուները սովոր են, որ ամառը Պուգաչյովան Ռուսաստանի սահմաններից դուրս է անցկացնում, բայց հիմա, կարծես թե, անժամկետ մեկնելու հարց է առաջացել: Այս մասին պատմել է երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը:
 

 
 
Արևային Սարդինիան վայելելուց հետո Պրիմադոննան Կիպրոս է մեկնել: Հիմա նա իր ընտանիքի հետ Եվրոպայում է, որտեղ, աղբյուրի խոսքերով, պատրաստվում է բնակարան գնել և բնակության իրավունք ստանալ: Փաստաղթղային հարցերը ձևակերպելու համար պետք է ներկա լինեն ընտանիքի բոլոր անդամները, այդ պատճառով նրանք երեխաներին էլ են իրենց հետ վերցրել: