Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 07:26-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի  Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում տրոլեյբուս է այրվում:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:41-ին, մարվել՝ 07:55-ին:
 
Այրվել են  տրոլեյբուսի շարժիչի հատվածը եւ սրահը մասնակի: