Ապացույցների ձեռքբերումը տեղի է ունենում անընդհատ, ամեն ժամ, ամեն օր, ամեն վայրկյան և անձի կարգավիճակը գնահատվում է ապացույցների համակցության հիման վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է որպես վկա, ապա հարցաքննվել որպես մեղադրյալ։ «Խախտում չկա։ Անմիջապես, երբ պետք է քննչական գործողություններ կատարվել, ասվել է, որ նա արդեն ունի մեղադրյալի կարգավիճակ։ Եթե նա հարցաքննվեր որպես վկա, ապա կլիներ խախտում», – նշեց ՀՔԾ պետը։ Նա նշեց, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ևս ընդունել են, որ այդ հոդվածով մեղադրանք ներկայացնելը հիմնավոր է։
 
 Անդրադառնալով կալանավորման հանգամանքի քննադատությանը` ՀՔԾ պետը նշեց․ «Խափանման միկջոցը ընտրվում է ելնելով այն անհրաժեշտությունից, որ ապահովի պատշաճ վարքագիծը։ Թյուր կարծիք կա, որ պատշաճ վարքագիծն ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է։ Բայց մոռացվում է, որ դրա բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակից անձանց վրա ապօրինի ներգործությունը բացառելն է։ Հենց դրանից ելնելով Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը ճիշտ է, որ բացառվի 

Քոչարյանի ապօրինի ներգործությունը»։ Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում: