Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերը կսկսի գումար գանձել բիզնես օգտատերերից հաճախորդներին որոշ հաղորդագրություններ ուղարկելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը:
Ենթադրաբար խոսքը գովազդային և ծառայության վերաբերյալ հաղորդագրությունների մասին է: Կախված երկրից՝ հաղորդագրությունների գինը կարող է տատանվել 0,5-ից 9 ցենտի սահմաններում:
Այդկերպ ընկերությունը հուսով է, որ ընկերություններն ավելի ընտրողական կլինեն իրենց հաղորդագրություններում:
Մեսենջերը, միևնույն ժամանակ, նոր հզոր գործառույթներ է ստեղծում բիզնես օգտատերերի համար, որոնք ուղղված են ընկերությունների և հաճախորդների միջև շփումը հեշտացնելուն: