ՆՈՐ, ՑՆՑՈՂ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Հայրը ծեծել է Խաչատրյան քույրերին, ինչպես նաեւ սեռական կապերի դրդել.
 
Մոսկվայի Օստանկինսկի դատարանը մինչեւ 72 ժամով երկարաձգել է Խաչատրյան երեք քույրերի ձերբակալման ժամկետը: Ավելի վաղ նրանք խոստովանել էին, որ սպանել են իրենց հորը: Բոլոր երեք նիստերը փակ ռեժիմով են անցել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 
Քույրերը 17, 18 եւ 19 տարեկան են: Կրտսերին կալանավորելու միջնորդության վերաբերյալ նիստը փակել են նրա անչափահաս լինելու պատճառով, ավագների կալանավորման մասին նիստն՝ այն պատճառով, որ նյութերի ուսումնասիրությունը կարող է նրանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնող վկայությունների հրապարակման հանգեցնել, նշել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Սելիվանովան:
 
Ավելի վաղ բոլոր երեք աղջիկներն ընդունել են իրենց մեղքը: Հարցաքննության ընթացքում նրանք պատմել են, որ հայրը երկար ժամանակ նրանց «բարոյական տառապանքներ» է պատճառել: Լրատվամիջոցների տվյալներով, նա ծեծել է նրանց, ինչպես նաեւ սեռական կապերի դրդել:
 
Աննա Սելիվանովան «Ինտերֆաքսին»   հաղորդել է, որ աղջիկներին ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով մեղադրանք է առաջադրվել, ինչը ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում պատիժ է նախատեսում:
 
Ինչպե՞ս է տեղի ունեցել սպանությունը:
 
57-ամյա Միխայիլ Խաչատրյանի մարմինը հայտնաբերվել էր ուրբաթ երեկոյան՝ հուլիսի 27-ին, Ալտուֆեւսկոյե խճուղու բազմաբնակարան շենքի շքամուտքում.
 
Նա կրծքավանդակի եւ պարանոցի շրջանում բազում կտրած-ծակած վնասվածքներ էր ստացել:
 
Հաջորդ օրը ձերբակալվել էին նրա 3 դուստրերը: 19-ամյա Կրիստինան, 18-ամյա Անգելինան եւ նրանց 17-ամյա կրտսեր քույրը, որը սովորում է 11-րդ դասարանում: ՔԿ-ն նրանց դեմ ՔՕ 105-րդ հոդվածի երկրորդ մասով քրեական գործ է հարուցել:
 
Հարցաքննության ընթացքում բոլոր երեք աղջիկները խոստովանել են կատարվածում իրենց մեղքը եւ պատմել, որ երկար ժամանակ բարոյական տառապանքների պատճառով իրենց հոր հետ «թշնամական հարաբերություններ էին ձեւավորվել»:
 
 «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի համաձայան հայրն առաջինն է հարձակվել աղջիկների վրա: «Մոսկվա» գործակալությունը հաղորդել է, որ աղջիկները հորը դանակով առնվազն 36 անգամ հարվածել են:
 
 
 
 
Սպանությունից հետո ավագ քույրը դիմել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, հաղորդելով, որ հայրը դանակով վնասել է իրեն:
 
Ի՞նչ է հայտնի Խաչատրյան ընտանիքի մասին:
 
Շքամուտքում դռնապան աշխատող կինը «ՌԻԱ Նովոստիին» պատմել է, որ բնակարանից անընդհատ գոռոց կամ լաց էր լսվում, ինչի պատճառով հարեւանները բազմիցս դիմել են իրավապահ մարմիններին:
 
 «360» հեռուստաալիքի տվյալներով սպանված Միխայիլ Խաչատրյանը թմրանյութեր էր օգտագործում եւ անընդհատ դստրերին հաշվեհարդարով էր սպառնում:
 
 
 
 
Ձերբակալված քույրերի մայրը նրանց հետ չէր ապրում: «ՄԿ»-ին ընտանիքի հետ մտերիմ աղբյուրը պատմել է, որ Խաչատրյանը նրան տանից վռնդել է 2015-ին՝ արգելելով իր հետ տաբել երեխաներին: Նրա խոսքով, ամուսինների հարաբերությունները շատ լարված էին եւ քաղաքացիական ամուսինը (պաշտոնապես ամուսնացած չէին) նրան հաճախ էր ծեծում:
Աղջիկները ավագ եղբայր ունեն, որը նույնպես նրանցից առանձին է ապրում: Աղջիկների մայրը սպանության մասին որդուց է տեղեկացել, գրում է թերթը:
 
Եղբայրը հոր կողմից է:
 
Արսեն Խաչատրյանը՝ աղջիկների եղբայրը, լրագրողներին պատմել է հոր մասին ողջ ճշմարտությունը և թե ինչու իր քույրերը կարող էին գնալ նման քայլի:
 
Արսենն անգամ չի կասկածում, որ քույրերը նախապես էին ծրագրել 57-ամյա հոր սպանությունը, գրում է ՖԱՆ-ը:
 
Որդու խոսքով, ողբերգությունից դեռ 6-7 ժամ առաջ քույրերը նամակագրության մեջ ակտիվ քննարկում էին հոր առաջիկա սպանությունը:
 
Արսենը վստահ է, որ քույրերը մտածված են հորը բռնապետ եւ բռնարար անվանում:
 
 «Ամեն ինչ ինչ-որ բանով հիմնավորված էր: Նա խիստ էր, ոչ թե նրա համար որ նրանց սպաներ կամ ծեծեր, ինչպես բոլորը գրում են: Կարեւորը, որ նրանց որպես նորմալ աղջիկների դաստիարակեր: Հայրը նրանց խրատներ եւ կյանքի նպատակ էր ցույց տալիս: Նրանք չէին գնահատում դա եւ ուշադրություն չէին դարձնում: Նա էլ բացասաբար եւ կոպիտ էր պատասխանում», — ասել է Արսենը:
 
 
 
 
Հորը սպանած աղջիկների մայրը. ամուսինս ծեծում էր ինձ, բռնության մասին չգիտեի:
 
Կինը պատմել է, որ Միխայիլ Խաչատրյանի հետ սկսել է 1996-ին հանդիպել: Մեկ տարի անց ծնվել է նրանց որդի Սերգեյը, իսկ հետո համարյա իրար հաջորդելով երեք աղջիկները, գրում է ՄԿ-ն:
 
Կինն ընդգծել է, որ ամուսնության ժամանակ վատ հարաբերություններ ունեին, նրանք ամեն օր վիճում էին եւ Խաչատրյանը հաճախ ծեծում էր նրան: Ի դեպ, նրանք պաշտոնապես գրանցված չէին: 2015-ի դեկտեմբերին Միխայիլը տանից վռնդեց կնոջը՝ արգելելով երեխաներին տանել իր հետ: Կինը մեկնեց հայրենիք՝ Մոլդովա, բայց բավական արագ վերադարձավ եւ սկսեց վարձով բնակարականներում ապրել:
 
«Հանգուցյալը երկար տարիներ մեր ծխականն էր, -ասել են եկեղեցու կրպակի աշխատակիցները: Ամեն կիրակի՝ 3-ից 5-ը, նա այստեղ էր: Եկեղեցի էր բերում ամբողջ ընտանիքին՝ եւ դստրերին եւ որդիներին (մեկը առաջին ամուսնությունից է) եւ կնոջը եւ մորը: Որպես հայր, նա իհարկե, խիստ էր: Որպես մարդ էլ, նյարդային էր: Անընդհատ հանգստացնող հաբեր էր խմում: Անգամ անծանոթների հետ... եթե ինչ-որ մեկը մի բան այն չասեր, ինչպես կրակը բորբոքվում էր: Բայց միեւնույն ժամանակ բարի, կարգին մարդ էր: Բոլոր պահքերին հետեւում էր, տարին 3-4 անգամ Երուսաղեմ էր գնում: Ամեն ինչում կարգ ու կանոն էր սիրում», գրում է «ԿՌ»-ը:
 
Սակայն, չնայած կրոնական լինելուն, հարեւանների խոսքով, նա վախի մեջ էր պահում ողջ շքամուտքը: Լինում էր՝ կրակում էր: Հենց պատուհանից հրավառություն էր անում: Օրինակ Նոր տարվան: Սովորական գործ է:
 
Եկեղեցու ծխականը վախի մեջ էր պահում ողջ շքամուտքը:
 
«Հանգուցյալը երկար տարիներ մեր ծխականն էր, -ասել են եկեղեցու կրպակի աշխատակիցները: Ամեն կիրակի՝ 3-ից 5-ը, նա այստեղ էր: Եկեղեցի էր բերում ամբողջ ընտանիքին՝ եւ դստրերին եւ որդիներին (մեկը առաջին ամուսնությունից է) եւ կնոջը եւ մորը: Որպես հայր, նա իհարկե, խիստ էր: Որպես մարդ էլ, նյարդային էր: Անընդհատ հանգստացնող հաբեր էր խմում: Անգամ անծանոթների հետ... եթե ինչ-որ մեկը մի բան այն չասեր, ինչպես կրակը բորբոքվում էր: Բայց միեւնույն ժամանակ բարի, կարգին մարդ էր: Բոլոր պահքերին հետեւում էր, տարին 3-4 անգամ Երուսաղեմ էր գնում: Ամեն ինչում կարգ ու կանոն էր սիրում», գրում է «ԿՌ»-ը:
 
Սակայն, չնայած կրոնական լինելուն, հարեւանների խոսքով, նա վախի մեջ էր պահում ողջ շքամուտքը: Լինում էր՝ կրակում էր: Հենց պատուհանից հրավառություն էր անում: Օրինակ Նոր տարվան: Սովորական գործ է: