Դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Թաթուլ Բոստանչյանը Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտ իր վարած Nissan մակնիշի 35 GM 193 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված մի կնոջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն։ 
 
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված կնոջ ինքնությունը։ 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Թ. Բոստանչյանն աշխատում է «ՎԱՅՄՍԻ» երիտասարդական ծրագրերի կենտրոնում՝ որպես համակարգող։