Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ փակուղի է մտցնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ շարունակելով կոշտացնել հռետորաբանությունը և սպառնալիքներ ուղղելով Հայաստանին: Այս մասին է գրում 168.am-ը:
Օգոստոսի 1-ին Բաքվի շրջանի Լոքբաթան բնակավայրում բնակարանների նորամուտի արարողության ընթացքում Ալիևը քաղաքացիների հետ զրույցում կրկին հանդես է եկել «Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու» և մի շարք այլ նմանատիպ ամպագոռգոռ, իրականությունից կտրված հայտարարություններով:
«Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները»,-հայտարարել է Ալիևը:
Աղբյուր` Փաստինֆո