Անապա քաղաքի մոտ գտնվող Վիտյազևո բնակավայրում ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը դանակի հարվածներով սպանել է տեղի սրճարաններից մեկի 43-ամյա աշխատակից ՀՀ քաղաքացու, գրում է «Кубанские новости»-ն:

 Վիտյազևո բնակավայրում 36-ամյա հարբած տղամարդը մոտեցել է սրճարանի 43-ամյա աշխատակցին, որն այդ ժամանակ միս է տապակելիս եղել։

 Զրուցելիս նրանց միջև վեճ է ծագել։ Այդ ժամանակ զբոսաշրջիկը, որի ազգությունը չի նշվում, վերցրել է դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել տղամարդուն, ինչի հետևանքով նա մահացել է տեղում: