Մոսկվայի Հասարակական վերահսկողության կոմիտեի անդամ Պավել Պյատնիցկին, ով զբաղվում է նաև ողբերգական այդ սպանության դրդապատճառների ուսումնասիրությամբ, հայտարարել է, որ սպանված Միխայիլ Խաչատուրյանին ճանաչողները պատմել, են, որ տղամարդը իբր զբաղվել է թմրանյութի վաճառքով՝ գրում է life.ru-ն:
«Պարզվել է, որ Միխային Խաչատուրյանը ոչ մի տեղ չի աշխատել, գրանցված չի եղել որպես անհատ ձեռներեց, բայց ունեցել է թանկարժեք Audi Q7»,- ասել է իրավապաշտպանը:
 
Ոստիկանները նրա տանը հետախուզության ժամանակ հայտնաբերել են բջջային հեռախոսներ, դեղահաբերով լի տուփ, տրավմատիկ ատրճանակ, որսորդական հրացան, օդաճնշիչ ատրճանակ: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են երկու կգ սպիտակ փոշի, որը հանձնվել է փորձաքննության, հայտնաբերվել են նաև մի քանի զինատեսակներ: