Կատալոնական «Բարսելոնա»-ն առաջարկ է պատրաստում Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսի համար: Այս մասին հայտնում է Le10Sport-ը:
 
Աղբյուրի տեղեկություններով, «կապտանռնագույններ»-ը 30-ամյա բրազիլացուն դիտարկում են որպես Խավիեր Մասկերանոյին փոխարինող, ով հունվարին, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Չինաստան:
 
Հաղորդվում է, որ «Բարսելոնա»-ն ցանկանում է Լուիսին ստանալ վարձավճարով՝ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: