Մինասյանից՝ Ռոբերտ Քոչարյանին.
 
Ինչպես հայտնի է «PanArmenian Media Group»-ը հանդիսանում է Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սեփականությունը: Հոլդինգի կայացմանը զուգահեռ Մինասյանն այս տարիների ընթացքում հաջողացրեց փոշիացնել մեդիադաշտը՝ սկզբունքորեն փոխելով խաղի այն կանոնները, որոնցով կարգավորվում էր դաշտըմինչև նրա ասպարեզ իջնելը: Միքայել Մինասյանի՝ այս ոլորտում ավերիչ գործողություններին մենք բազմիցս անդրադարձել ենք: Դաշտը ապականելու նրա ջանքերը, ցավոք սրտի, կատաստրոֆիկ իրողությունների առաջ են կանգնացրել բոլորին: Բայց սա առանձին և երկար խոսակցության թեմա է:
 
Ստեղծված իրավիճակում զուտ ժամանակի հարց է, թե երբ «PanArmenian Media Group»-ը կդադարի հանդիսանալ առանձին սուբյեկտ»։
 
Այս հայտարարությունների, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանին սպասարկող կայքերի ակտիվության ֆոնին նոր տեղեկություններ են սկսել շրջանառվել: NewsBook-ին հայտնի դարձավ, որ հոլդինգից դուրս եկած լրատվամիջոցներին գնել կամ գնելու առաջարկություն է արվել Ռոբերտ Քոչարյանի կողմից: Տևական ժամանակ է, ինչ Միքայել Մինասյանի հոլդինգը ֆինանսական խնդիրներ ունի: Իսկ Քոչարյանը գոնե այս պահին ֆինանսական խնդիրներ չունի: Ուստի՝ ոսկե արքայազնը որոշել է նրան փոխանցել իր գործիքկազմը՝ լուծելով միանգամից մի քանի խնդիր: Նախ ազատվում է իր տիրապետության տակ գտնվող լրատվամիջոցներին կերակրելու պարտականությունից: Երկրորդ՝ Քոչարյանին է հանձնում պատրաստի արտադրանք, որի ֆինանսավորման գործընթաց շարունակելու դեպքում Քոչարյանն ունենում է պատրաստի մեդիահարթակներ՝ իր պատվիրած օրակարգով: Կողմերը գոհ ու երջանիկ գործարք են կնքում, տակիններն էլ սոված չեն մնում:  
 
Ի դեպ՝ դեռևս հեղափոխությունից առաջ Սամվել Կարապետյանին՝ Կալուգայի Սամոյին էին առաջարկել գնել «PanArmenian Media Group»-ը», որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ» և «ATV» հեռուստաընկերությունները, «Թերթ.am» և «Բլոգնյուզ.am» կայքերը, «Ռադիո ջան» և «ԼավՌադիո» կայանները, «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթը: Ամիսներ առաջ մամուլում հրչապարակումներ եղան, որ այս լրատվամիջոցներն ունեն ֆինանսկան խնդիրներ և տնտեսապես շահավետ չեն, իսկ դրանցից որոշները նույնիսկ մեծ վնասներով են աշխատում: