Քիմ Քարդաշյանը հերթական անգամ բորբոքել  է իր Instagram բաժանորդների երևակայությունը՝ հրապարակելով լուսանկար իր լոգարանից։
 
37-ամյա հեռուստաաստղը լուսանկարում ձեռքին սանր է բռնած։
 
 
 
«Սանրում եմ մազերս քնելուց առաջ», - մակագրել է լուսանկարը Քիմը։
 
 
 
 
Ի դեպ, թեմային չի վերաբերում, բայցևայնպես կապակցված է հայերի ու Քարդաշյանի հետ։
 
 
 
 
 
 
Ռեփեր Թրեւիս Սքոթը, իսկ եթե որեւէ մեկը չգիտի՝ նա Քայլի Ջենների բոյֆրենդն է ու նրա դստեր՝ Սթորմիի հայրը, զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Իր Astroworld ալբոմի շապիկը ռեփերը պատրաստել էր հայտնի լուսանկարչի ու գովազդային տեսահոլովակների ռեժիսոր Դեւիդ Լաշապելի  օգնությամբ, որը հայտնի է իր «սյուրրեալիստական գլամուր» ոճով։
Վերջինն իր Instagram-ում հրապարակել է աշխատանքային ամբողջ պրոցեսը, իսկ երեկ վերջապես ներկայացրել է վերջնական տարբերակը։
 
Մեզ համար հետաքրքիր էր այն, որ  չգիտես ինչպես ալբոմի աջ կողմում հայկական դրոշն է հայտնվել (ըստ երեւույթին սա Քարդաշյան գերդաստանի ազդեցությունն է)։
 
 
 
Ալբոմի կազմի վրա նաեւ բազմաթիվ մերկ աղջիկներ են պատկերված։
 
  
Բայց սկանդալը, որի մեջ հայտնվել է լուսանկարիչը ու ռեփերը, կապակցված է այն բանի հետ, որ սկզբնական տարբերակում, ինչպես TMZ-ն է գրում, Սքոթի փոխարեն պետք է լիներ տրանս-մոդել  Ամանդա Լապորտի գլուխը։ Բայց Թրեւիսն ու Դեւիդը ի վերջո հրաժարվել էին այդ մտահղացումից՝ համարելով, որ ամբողջ ուշադրությունը այդ դեպքում հենց նրան կսեւեռվեր։ Լուսանկարիչն արդեն հայտնել է, որ խոսքը տրանս-մոդելի իրավունքների ոտնահարման մասին չէ, ընդ որում մոդելն անձամբ ծանոթ է Թրեւիսի հետ ու չի վիրավորվել նրանից։
 

 
 
 
 
«Ես գիտեմ, որ չափից լավն եմ շապիկի համար, աղջիկները չեն կարող այնքան ուշադրություն գրավել, որքան ես» ,- արդեն հայտնել է Ամանդան ու հավելել, որ սիրում է և Դեւիդին, և Թրեւիսին։