Երկվորյակներ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հիմնականում հավասարակշռություն են խորհրդանշում, և կարող է թվալ, թե Երկվորյակներն արժանի են վստահության, միշտ պատրաստ են պաշտպանել մարդկանց կամ օգնել թույլերին դժվար իրավիճակում: Իրականում Երկվորյակները կարող են վրեժխնդիր լինել, հազվադեպ են լավն ասում մարդկանց մասին: Կարող են հեշտությամբ վնասել մարդկանց և առհասարակ չանհանգստանալ այդ առիթով:

Առյուծ:
Առյուծներն ուժի ու կյանքի խորհրդանիշ են: Լիդերի հատկություններ ունեն, բայց բազմաթիվ իրավիճակներում կարող են բռնապետի վերածվել: Ինչ էլ լինի, նրանք ցանկանում են, որ մարդիկ ենթարկվեն իրենց, անեն իրենց ուզածը: Իրենց կարողությունները ճիշտ օգտագործելու դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են լավ լիդեր դառնալ, ով, սակայն, բարդ բնավորություն ունի:
Ձկներ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական խելացի են, բայց նաև՝ անտանելի: Նրանք կարող են արժանանալ մարդու վստահությանը, հետո նրանցից ստացված տեղեկատվությունը գիտակցաբար օգտագործել նրանց դեմ: Հարկավոր է շատ զգույշ լինել Ձկների հետ շփվելիս:

Կարիճ:
Կարիճները խորհրդանշում են ուժ, բայց նաև՝ ավերում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները քիչ ընկերներ ունեն, անտանելի կամակոր են: Կարող են անտանելի դառնալ մտերիմների համար, քանի որ ուշադրություն չեն դարձնում բառերին:
 
Նյութը moimozg,ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը