Իրավապահները բավարարել են Ռոբերտ Քոչարյանի խնդրանքը. «ԿԳԲ-ի պադվալում» ով է նրա հետ նույն խցում.
 
 
 
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտ մեկ շաբաթ է՝ որպես մեղադրյալ գտնվում է կալանքի տակ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Քոչարյանը պահվում է «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում, որը հանրությանը հայտնի է «ԿԳԲ-ի պադվալ» անվամբ: Ուշագրավն այն է, որ մինչ օրս կալանավորված հայտնի պաշտոնյաները ևս տարվել են այնտեղ: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի դեպքում իրավիճակը այլ է:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Քոչարյանը խնդրել է, որ եթե իրեն կալանավորեն, ապա տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ որևէ այլ անձ չլինի, և նա ցանկանում է այդ խցում մենակ մնալ: Ըստ էության նրա՝ նախկին նախագահ լինելու գործոնն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները բավարարել են խնդրանքը: Մինչ այդ, Քոչարյանի պաշտպանները հայտարարել են, թե նա հարմարվել է այնտեղի պայմաններին, զբաղվում է սպորտով, նաև շարունակում է գիրք գրելը»: