Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր:
 
Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738.18 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, փորձել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ փոխադրել Վրաստան:
 
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ԻԻՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի Վ.Գ-ն քննությամբ առայժմ չպարզված անձից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով մոտ 4/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738. գ «ափիոն» տեսակի, մոտ 3 կգ «հերոին» տեսակի և ավելի քան 2 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ: 
 
Այնուհետև, նախնական պայմանավորվածության համաձայն, Վ.Գ-ն թմրամիջոցներով փաթեթները ինքնությունը չպարզված անձի միջոցով հայ-իրանական սահմանի՝ նախապես համաձայնեցված հատվածում փշալարերի վրայով նետելու միջոցով փոխանցել է ՀՀ քաղաքացի Ռ.Օ-ին, ով իր հերթին թմրամիջոցների խմբաքանակը տաքսի ավտոմեքենայով փորձել է տեղափոխել Լոռու մարզի Շամլուխ գյուղ, սակայն ճանապարհին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար հայ-վրացական սահմանն ապօրինի հատած և նշված վայր ժամանած Վրաստանի քաղաքացի Գ.Գ-ին, ով թմրամիջոցը պետք է տեղափոխեր Վրաստան ու հանձներ մեկ այլ անձի:
 
Քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել՝ Ռ.Օ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, Գ.Գ-ին՝ 329-րդ հոդվածի 1-ին մասի և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, Վ.Գ-ին՝ 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:
Վերջին երկու ամսվա ընթացքում ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների մաքսանենգությամբ և ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ խմբեր ևս:
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738.18 թվականի մայիսին հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Հ.Կ-ն, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացիներ Գ.Ն-ի, Հ.Թ-ի և Սիրիայի քաղաքացի Ք.Պ-ի հետ, Թեհրան-Երևան չվերթով տեղափոխել և մաքսային վերահսկողությունից թաքցնելով ՀՀ տարածք է փոխադրել ԻԻՀ-ից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 5/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738. գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 4.5 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանում վերջինս բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, նրա անձնական իրերում և կիթառի մարտկոցի բնիկի մեջ հայտնաբերվել է թմրամիջոցների ողջ խմբաքանակը:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հ.Կ-ին, Գ.Ն-ին, Ք.Պ-ին և Հ.Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, Հ.Թ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ ՔՎ-ում 2/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738.18 թվականի հուլիսին հարուցված մեկ այլ քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ Դ.Ա-ն և Է.Ծ-ն, «Մեղրի» մաքսակետով անցնելով ԻԻՀ տարածք և ապօրինի ձեռք բերելով շուրջ 3/uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738./uploads/as_9181_6/uploads/as_1355_10561_102620_180803014414./uploads/as_1355_10561_102620_180803014414.24_277794_18/uploads/as_1355_10561_102620_180803014414.8/uploads/as_1355_10561_102620_180803014414.3/uploads/as_1355_10561_102620_180803014414.13738. գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, նույն օրը, ուղիղ աղիքում թաքցնելու եղանակով շրջանցելով մաքսային հսկողությունը՝ այն տեղափոխել են ՀՀ պետական սահմանով, սակայն «Մեղրի» մաքսակետից բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾաշխատակիցների կողմից:
 
Դ.Ա-ին և Է.Ծ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
 
Նախաքննությունը շարունակվում է: