ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը շարունակում է տարօրինակ նշանակումներ անել: Հուլիսի 6-ին Արա Գաբրիելյանի շնորհիվ  ՊԵԿ  հետբացթողումային հսկողության վարչության պետ է նշանակվել Արմեն Աշոտի Միրզոյանը:
 
Այս անձը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի մտերիմն է: Արմեն Միրզոյանի կինը և Սեդրակ Քոչարյանի կինը հարազատ քույրեր են: Հենց Սեդրակ Քոչարյանի միջնորդության շնորհիվ է 2003 թվականին հայտնվել ՊԵԿ-ում: 2014 թվականին նա հեռացվել է ՊԵԿ համակարգից:
 
Եվ ահա նա նորից վերադառնում է ՊԵԿ համակարգ ի շնորհիվ Արա Գաբրիելյանի: Հետաքրքիր է, այս անգամ էլ է Սեդրակ Քոչարյանը միջնորդել նրա համար: