ՀՀԿ-ն «արյունոտ» Քոչարյանին պաշտպանելով՝ նրան անուղղակի դարձրեց կուսակցության լիդեր.
 
 
 
 
 
«Իրավունք ունե՞նք մտածելու, որ տեղի ունեցավ գործարք՝ Երևանի քաղաքապետը ժամկետից շուտ հրաժարվում է, և նրա նկատմամբ քրեական հետապնդում չի կատարվում»,- անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը՝ ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ 20 օրը բավական երկար ժամանակ էր՝ իրավապահ մարմինների կողմից նախկին քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ ինչ-որ գործընթաց սկսելու համար:
 
 
Մեր զրուցակիցը տարօրինակ է համարում նաև իշխող քաղաքական ուժի կողմից բոնուսային համակարգը չփոխելու, ինչպես նաև քարոզարշավը օգոստոսի կեսերից սկսելու հանգամանքը:
 
Արմեն Բադալյանը անտրամաբանական է համարում ՀՀՇ-ի կողմից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի առաջադրումը քաղաքապետի պաշտոնում. «Ինչո՞ւ պետք է Գագիկ Ծառուկյանը ռեսուրս ծախսի այլ ուժի վրա՝ հատկապես, որ վստահ   չես, որ նա կարող է անցնել անցողիկ շեմը»:
 
Փորձագետի խոսքով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը ստուգատես չէ. «Եթե ՔՊ-ն այս պահի դրությամբ ստանա 60-80 տոկոսի աջակցությունը, դա չի նշանակում, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնը ստանալու է: Ի տարբերություն ավագանու ընտրությունների՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միանշանակ ազդելու են դրսի ուժերը. դրա առաջին արձագանքը մենք ունեցանք ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությամբ»:
 
  
Աղբյուրը՝ 1in.am