Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի սկզբնամասում Nissan Versa մակնիշի 35 MR 016 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջված վիճակում հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 3 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ 
 
Գ. Շամշյանը հայտնում է, որ մահացածը Նոր Հաճնի բնակիչ՝ 14-ամյա Սարգիս Եղիկյանն էր, վիրավորները՝ Երևան քաղաքի Նարեկացի թաղամասի բնակիչ՝ 16-ամյա Նարեկ Թովմասյանը և Նոր Հաճնի բնակիչ՝ 18-ամյա Վարազդատ Աբրահամյանը: