Ադրբեջանում վերջին մի քանի ամիսներին 9-ով ավելացել է քաղբանտարկյալների թիվը, այս մասին հայտնում է Թուրան գործակալությունը: Վկայակոչելով իրավապաշտպանների զեկույցը՝ լրատվամիջոցը նշում է, որ քաղբանտարկյալների թվում են կրոնական, ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր ձերբակալվել են թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, փողերի լվացման մեղադրանքներով:
 
 Ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի տվյալների՝ այդպիսով ներկայումս Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կազմում է 151: Ընդ որում, կազմակերպությունը դեռևս չի ուսումնասիրել վերջին շրջանում տեղի ունեցած տասնյակ ձերբակալությունները, նշում է լրատվամիջոցը:

Պաշտոնական Բաքուն հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայության մասին պնդումները: