Միսթեր Փոկի անունով հիանալի գրպանի ոզնին դարձել է Instagram-ի աստղը: Նա ունի ավելի քան 700,000 հավատարիմ հետեւորդ: Հմայիչ Միսթեր Փոկին մեկ գրառման համար մոտ  3900 դոլար է վաստակում, գրում է The Sun-ը:
 
Ոզնու տիրուհին՝ 26-ամյա Թալիթա Գիրնուսը Միսթեր Փոկիին լուսանկարում է Գերմանիայի գեղատեսիլ վայրերում: Փոքրիկ կենդանին տեղավորվում է Թալիթայի ափի մեջ եւ տպավորություն է ստեղծվում, որ այն ծիծաղում կամ ժպտում է: Երբեմն նա կապույտ զոլավոր զուգագուլպաներ է հագնում եւ սրտաձեւ ակնոցներ կրում: Ներկայումս Միսթեր Փոկին 823 գրառում ունի: Ոզնին արդեն մոտ 3 մլն դոլար է վաստակել: