Ռոբերտ Քոչարյանի՝ բանտից գրված հուզիչ նամակն իր կնոջը․․․
 
 
Բարև սիրելի Բելլա։ Դու գիտես թե մեր համատեղ կյանքի ընթացքում ինչ դժվարությունների մեջով ենք անցել։
 
Հուսով եմ լավ եք, երեխաները լավ են, բոլորը լավ են;
Ուզում եմ ասեմ, որպեսզի իմանաս, որ ես լավ եմ։ Ամեն ինչ նորմալ ա, եթե կարելի է այդպես ասել։
 
Հուսով եմ Հ1-ի ասյօրվա «Օրակարգը» չես նայել։ Ոչ էլ նայի։ Նայելու բան չի։ Հիմարություն ա, ամբողջովին։
 
Ասեմ, որ այս իրավիճակի մեջ դրական բաներ էլ կան։ Կհարցնես՝ ո՞րը։ Ասեմ՝ սկսել եմ գրել իմ ինքնակենսագրականիս երկրորդ հատորը։
 
Նախնական վերնագիրը որոշել եմ դնեմ «Հրեշների գայլը», Մի հատ Գոռին հանդիպեք տեսեք էդ վերնագիրի էքսկլյուզիվի համար ինչքան կուզի։
 
 
 
Մատիտս ա վերջանում։ Վիկտորի հետ մին երկու հատ M2 մատիտ ուղարկի։ Վիկտորը մատիտներից բան չի հասկանում։
 
 
Սեդրակին ասա, իրեն լավ նայի։ Չթողնես դուխը գցի։ Մարդ չէ էլ ուզում արդեն էդ «դուխ» բառը օգտագործի։ Ամեն ինչ արժեզրկեցին։
 
 
 
 
 
Բայց ոչինչ։ Ասել եմ ու էլի եմ ասում, ես պարտաստ եմ նստեմ և դուրս գամ ու պայքարեմ իմ արդարության համար։ Չկասկածես։
 
 
Մի խնդրանք ունեմ՝ թոռնիկների մոտ անընդհատ իմ մասին լավ բաներ պատմես, որ նախ ինձ չմոռանան, հետո էլ որ մեծանան՝ ճշմարտությունը իմանան, ինձ շատ չատեն։
 
Հասկանու՞մ ես, ինչ եմ ասում։ Իրանք պետկա իմանան, որ ես ինչ արել եմ իրանց համար եմ արել։ Դե բացի սաֆարին։ Բայց դրա մասին պետկն էլ չի, որ պատմես։
 
Լավ կլյուչնիկն ա գալիս։ Հաջող։ Բոլորիդ շատ սիրում ու կարոտում եմ։ Միշտ քո՝ շալուն Ռոբիկ։ Պակա։
 
ՀԳ
Էս նամակը բերողին մին հինգ հազար դոլար տվեք ու մեկ էլ իմ Ալբանիայի պասպորտը։ Ռ. Քոչարյան / Նամակներ բանտից և աքսորից․․․ Գարեգին Միսկարյանի գրառումը