Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 11 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ այրվում է տան խոհանոցի գույքը մասամբ՝ մոտ 15 քմ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:47-ին, մարվել՝ 20:30-ին: