Դեկտեմբերի 20-ին ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ` 1984թ. ծնված Ռ.Հ-ն, վարելով «HUNDAI TUCSON» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 2010թ. ծնված Ա.Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: