Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը կքննվի Մարտի 1-ի գործի հետ:

«Փաստինֆո»-ն Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ այս երկու գործերը միավորվել են և կքննվեն մեկ վարույթում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտնեց, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով այլև արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:
 
Մասնավորապես, ՀՔԾ պետը մանրամասնելով հայտնել էր՝ մեղադրանքն առաջադրվել է՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը:
 
«Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում:
 
Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,- նշել էր Սասուն Խաչատրյանը:
 
Աղբյուր` Փաստինֆո