Սեռական ոտնձգությունների թեման Հոլիվուդում շատ արդիական է։
 
Ամերիկացի շատ ռեժիսորներ, այդ թվում նաև Ջեյ Ռոուչը, սկսել են նշված թեմայով ֆիմեր նկարահանել։

 
 
 
 
Ժապավենը կպատմի Ռոջեր Էյլսի մասին, որը հիմնադրել է Fox News-ը, և չնայած այն բանին, որ թիմում տղամարդիկ էին աշխատում, նա աշխատանքի է վերցրել նաև 3 կանանց, որոնք հետո բողոքել են գործատուի կողմից սեռական ոտնձգությունից։ Գործը սկանդալային բնույթ կրեց, և Էյլսը հրաժարական տվեց։
 
 
 
 
Fox News-ի աշխատակիցներին կմարմնավորեն Շարլիզ Թերոնը, Մարգո Ռոբին և Նիկոլ Քիդմանը։