Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է նշանադրության մասին տեղեկությունը.
 
 
Նախօրեին Ջենիֆեր Լոպեսը հյուրընկալվել է Cubby and Carolina in the Morning ռադիոհաղորդաշարին, որի շրջանակներում անկեղծորեն պատասխանել իր անձնական կյանքի վերաբերյալ հարցերին: Գրում է Spletnik.ru-ն:
 
 
 Երգչուհին չի խուսափել նաև պատասխանել հանրությանը հավանաբար ամենաշատը հուզող հարցին, թե երբ է պատրաստվում ամուսնանալ սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Սակայն Լոպեսը ստիպված է եղել հիասթափեցնել երկրպագուներին՝ խոստովանելով, որ 43-ամյա սիրելին դեռևս ամուսնության առաջարկություն չի արել իրեն:
 
 
 
 «Մենք չենք նշանադրվել», - հայտարարել է Լոպեսը: 
 
 
 Սակայն այդ հանգամանքը կարծես այնքան էլ չի մտահոգում Լոպեսին, որը չափազանց երջանիկ և սիրահարված տեսք ունի:
 
 
 
 «Մենք հիասքանչ լրացնում ենք միմյանց: Մենք երկուսս էլ ունենք երեխաներ, եւ նրանք շատ լավ հարաբերություններ են հաստատել: Նրանք սիրում են միմյանց, և նրանք զարմանալի են», - ասել է երգչուհին: 
 
 
 
 Հիշեցնենք, որ զույգի սիրավեպի մասին հայտնի դարձավ նախորդ տարի գարնանը: Իսկ սիրավեպի սկզբից ամիսներ անց ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություն են տարածել այն մասին, որ Ռոդրիգեսը պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել Լոպեսին, սակայն դա դեռևս տեղի չի ունեցել:
 
 
 
 Իր նախորդ հարցազրույցներից մեկի ընթացքում մեկնաբանելով Ռոդրիգեսի հետ հարաբերությունները՝ Լոպեսը հայտարարել էր, որ հավատում է ամուսնությանը, և շատ կցանկանար ծերությունը դիմավորել՝ լուրջ հարաբերություններ ունենալով:
 
 
 
 
Աղբյուրը՝  Ankakh.com