Երևանի քաղաքապետի առաջադրված թեկնածուներից ո՞ւմ են նախընտրում երևանցիները.
 
Երևանի քաղաքապետի ընտրություններում այս տարի թեկնածուների պակաս չի լինի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է (Կարգին Հայկո), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ի թեկնածուն կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն է, քննարկվում է նաև, որ «Հանրապետություն» կուսակցության կողմից որպես քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել արդարադատության ներկայիս նախարար Արտակ Զեյնալյանը:
 
 
«Առաջին լրատվական»-ը երևանցիների շրջանում հարցումներն իրականացրեց՝ հասկանալու, թե երևանցիներն ո՞ւմ են տալու իրենց ձայնը:
 
Հարցվածների մեծամասնության համակրանքը Կարգին Հայկոյի կողմն է, հարցվածների մեջ կային մարդիկ, որոնք դեռ չեն կողմնորոշվել, թե ում են տալու իրենց ձայնը, ոմանց էլ չի գոհացնում առաջադրված թեկնածուները։
 
 
 
Հեղինակ՝ Դիանա Դավթյան