ՕԳՈՍՏՈՍԻ 5-ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ.
Այսօր Ձեզ, ինչպես երբեք, չափազանց զարմանահրաշ եւ, նույնիսկ անսպասելի մտքեր կայցելեն Ձեր եւ Ձեր սիրելիի հարաբերությունների վերաբերյալ: Աշխատեք կտրուկ չլինել, այլապես շատ անսպասելի հետեւանքների «զոհ» կարող եք դառնալ:
 
ԽՈՅԵՐ
 
 
 
 
Այսօր կունենաք շատ ժամանակ եւ քիչ գաղափար այն մասին, թե ինչպես օգտագործել այդ ժամանակը: Բայց եթե այդ հարցում օտարների լսեք, անակնկալի կգաք:
ՑԼԵՐ
 
Այսօր Ձեր երկրորդ կեսը գրգռվելու է ամենադատարկ առիթներով, ինչով կփաչցնի և Ձեր, և շրջապատի տրամադրությունը: Իհարկե, հիանալի կլիներ, եթե բոլորն օրինակելի պահվածք դրսեւորեին, սակայն, ինչպես ինքներդ եք հասկանում, դա փոքր-ինչ հեքիաթային տարբերակ է: Այնպես որ պարզապես փորձեք ատամները պինդ սեղմած դիմանալ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր, հնարավոր է, որ Ձեր երկրորդ կեսը սարսափելի վախ զգա մի շարք պատճառներով: Օրինակ, եղանակի փոփոխության կամ էլ հարաբերությունները նոր էջից սկսելու հնարավորության կապակցությամբ: Ախր նա այնքան է ցանկանում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Գուցե աշխատեք առայժմ զիջե՞լ նրան:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Ձեր երկրորդ կեսը կարող է պատահաբար հայտնաբերել Ձեր մասին այն, ինչը դուք այնքան երկար թաքցրել եք նրանից: Այնպես որ պատրաստ եղեք բախտորոշ բացատրությունների, և գուցե նույնիսկ ներողության աղերսանքի: Հնարավոր է, որ դա տեղին կլինի:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Ցանկանում եք, թե ոչ, բայց այսօր ճակատագիրը Ձեզ կստիպի մտորել այն ուղղությամբ, թե որքան եք պատրաստ «սերը խրճիթում» տիպի հարաբերություններին: Թե ինչ տեսքով կկանգնեք այդ փորձության առջև, դեռեւս պարզ չէ: Ամեն դեպքում պատրաստ եղեք:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Այսօր Ձեզ վերջապես կհաջողվի մարել անցյալի բոլոր սիրային եւ ֆինանսական պարտքերը եւ ազատ նավարկության հնարավորություն ստանալ: Կարեւորը, հանկարծ չհասնեք այն ափերին, որտեղ սիրո նավակները կոտրվում են:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր կհամոզվեք, որ երեկոն միայնակ մնալու եւ հավերժի մասին մտորելու լավագույն ժամանակն է: Սակայն Ձեր երկրորդ կեսն այլ կարծիք է ունենալու եւ ամեն կերպ փորձելու է խափանել Ձեր միայնությունը: Հուսանք՝ հաճելի եղանակներով:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր Ձեր ամենահզոր զենքը տեխնոլոգիաներն են: Դրանց միջոցով կարող եք հասնել ինչպես երկար սպասված «այո»-ի, այնպես էլ «ավելի ճիշտ կլինի, եթե մենք բաժանվենք» որոշմանը: Աստղերն ամենեւին էլ չեն առաջարկում նորաոճ ռոբոտ կամ արհեստական ինտելեկտ հայտնագործել: Կարող եք օգտվել արդեն իսկ գոյություն ունեցող մարդկային մտքի պտուղներից:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Ձեր սիրելին կփորձի Ձեզ համար չափազանց յուրահատուկ նվեր անել: Այնպես որ աշխատեք բավական բուռն ընդունել այն, ինչպես նա ակնկալում է: Այսպիսով, երեկոն իսկական տոն կդառնա երկուսիդ համար էլ:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր Ձեր եւ Ձեր երկրորդ կեսի միջեւ բավական լուրջ խոսակցություն կկայանա Ձեր համատեղ անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ, ինչը կօգնի Ձեզ շատ լուրջ հետեւություններ անել: Կարող եք նույնիսկ գրի առնել այդ ամենը. այդ հաստատ կօգնի Ձեզ ապագայում:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Այսօր կդրսևորեք Ձեզ որպես ամենախելահեղ գաղափարների կողմնակից: Այնպիսի յուրահատուկ լուծումներ կգտնեք Ձեր սիրելիի եւ հարազատներիի միջեւ եղած խնդիրների համար, որ նրանք նույնիսկ կվախենան: Սակայն որոշները, Ձեզ նայելով, կարող են փորձել նմանակել Ձեզ…
 
ՁԿՆԵՐ
 
 
 
Այսօր Ձեր սիրելին զարմանալիորեն չի ընկալելու Ձեր կատակները: Հումորի զգացումն ամբողջությամբ կդավաճանի նրան, եւ նա լուրջ կընդունի Ձեր ասած ամեն մի խոսքը: Որպես հետեւանք, հնարավոր է, որ խռովեք միմյանցից: