Գերիշխող է կարծիքը, որ մարդիկ, որոնց աշխատանքը կապված է երկար ժամանակ համակարգչի առջև նստելու հետ, ճարպակալման և ավելորդ քաշի են դատապարտված։ Սակայն ամերիկացի հայտնի դիետոլոգ Ռեբեկա Սքրիթչֆիլդը պնդում է, որ դա այդպես չէ։
Նստակյաց կենսակերպի դեպքում չգիրանալու համար բժիշկը խորհուրդ է տալիս առողջ սնվել։ Այդպիսի մարդիկ չպետք է «արագ» ածխաջրածիններով հարուստ սնունդ օգտագործեն՝ խմորեղեն կամ քաղցրավենիք։
Սննդակարգի հիմք պետք է հանդիսանան առանց ճարպի միսը, ձուն, կանթաշոռը, կաթնաթթվային մթերքները, ինչպես նաև բջջանյութով հարուստ մթերքները՝ ընկուզեղեն, բանջարեղեն, քաղցր և թթվային մրգեր, կանաչեղեն։
 
Կարևոր է նաև աշխատանքային ժամերին ժամանակ առ ժամանակ մարմնամարզությամբ զբաղվել։