<<Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս». Լիլի Մորտոյի էրոտիկ ֆոտոշարքը հատուկ 
 
Այսօր Ինստագրամը դարձել է շատերի կյանքի անբաժանելի մասը, դրան զուգահեռ՝ ի հայտ են եկել, այսպես ասած, ինստահայուհիներ։ Նրանցից ոմանք այնքան աչքի ընկնող են, որ հաճախ հայտնվում են մամուլի էջերում, օրինակ՝ Լիլիթ Մարտիրոսյանը՝ Ինստագրամում հայտնի Լիլի Մորտոն: Նրա հասցեին քննադատություններն ավելի շատ են, քան դրական խոսքերը: Լիլին BlogNews.am-ի համար լուսանկարվել է էրոտիկ ֆոտոշարքում և անկեղծ զրույց ունեցել։
 

 
 
Երևանում ինչ առաջարկ ստանում եմ, մերժում եմ: Ես ինձ չեմ գերագնահատում, բայց ինձ դուր չի գալիս այն, ինչ անում են Հայաստանում: Ստացածս առաջարկներն ինձ համար շատ ցածրակարգ են ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ՝ բովանդակության: Մոդելային առաջարկներ շատ եմ ստանում ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Հիմա շատ լավ առաջարկ ունեմ, որը դեռ բանակցությունների փուլում է: Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկները գալիս են նրանից, թե ինչպես եմ ես ինձ ներկայացնում Ինստագրամում և ինչ լուսանկարներ եմ հրապարակում:   
 

 
 
Երբ տանից դուրս եմ գալիս, իմ հետևից տղաները մեքենաներով գալիս են անգամ մինչև մեր շքամուտքի մոտ, բայց ես նրանց քաղաքավարի ճանապարհում եմ: Չնայած մեր հայերին ինչ-որ բան բացատրելը մի քիչ դժվար է ստացվում, բայց փորձում եմ ճիշտ ձևով ճանապարհել: Ես, առհասարակ, անծանոթ համարների չեմ պատասխանում, եթե անգամ համարս էլ են գտնում, միևնույն է, չեմ պատասխանում:  
 

 
 
 
Երբ փողոցում քայլում եմ, լինում են դեպքեր, երբ տղաները խփում են հետույքիս: Եղել են տղամարդիկ, որ ինձ շանտաժի են ենթարկել: Երբ փողոցում քայլում եմ, կարող է անցնեն, հետույքիս խփեն։ Ես առաջ չէի մտածում, որ կարելի է պաշտպանիչ ինչ-որ բան պահել պայուսակի մեջ, բայց մեկ-մեկ շատ զայրացած տուն եմ գնում: Ես, առհասարակ, վեճեր չեմ սիրում, դրա համար ձգտում եմ ուշադրություն չդարձնել: Եղել է դեպք, երբ մի խումբ տղաներ (20-30 հոգի), հետևիցս քայլելով, հետույքիս մի քանի անգամ խփել են, ես ուշադրություն չեմ դարձրել, քանի որ վախենում էի: Հետո մեկը շատ ուժեղ հարվածեց, և համբերությունս սպառվեց, տարածքում ոստիկաններ կային, իրենց ասացի, պարզապես այդ հարվածողը փախել էր: Հիմա այնքան են լկտիացել, որ գալիս են, ականջակալներս հանում են, կանգնում են դիմացս, ձեռքերս քաշում են: Ես չգիտեմ՝ ինչպես տղաներին բացատրեմ, որ ծանոթանալու ավելի քաղաքակիրթ տարբերակներ կան:
 
 

 
 

 
 
 
 
 

 
 
 
 

 

 
 
 
Աղբյուրը՝ BlogNews.am
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան