Եղանակային վատ պայամանների պատճառով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք թռիչքներ ուշացումով են կատարվում: Ինչպես տեղեկանում ենք օդանավակայանի պաշտոնական կայքից` ժամը 11:15-ի դրությամբ ուշանում է Երևանից մեկնող 13 և Երևան ժամանող 16 թռիչք:  
 
Ուշացումով են իրականացվելու Երևանից դեպի Թբիլիսի,Վորոնեժ, Եկատերինբուրգ, Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիև, ինչպես նաև հակառակ ուղղությամբ թռիչքները: