Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը, որը ստացել է Ռուսաստանի քաղաքացու անձնագիր, կդառնա ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ռուս-ամերիկյան հումանիտար կապերի գծով:
 
 

 
 
«Սիգալի խնդիրն է հումանիտար ոլորտում հետագա զարգացմանն աջակցելը՝ ներառյալ փոխգործակցությունը մշակույթի, արվեստի, հասարակական և երիտասարդների փոխանակման ոլորտներում և այլն»,- ասվում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
 
 

 
 
 
Հիշեցնենք, որ 2016 թվականին Սթիվեն Սիգալը ստացել է ՌԴ քաղաքացիություն: Ավելի վաղ նա եղել է Մայիսի 9-ին Հաղթանակի շքերթի պատվավոր հյուրը: