Հայկական շոու-բիզնեսում հայ աստղերը չեն դադարում կոնֆլիկտներ ստեղծել: Նրանք դա վարպետորեն անում են, բայց հետո միշտ խուսափում են մեկնաբանություններ տալուց: Այստեղ «աստղային պատերազմներին» ենք անդրադարձել, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չմոռացվեցին:


Լիլիթ Հովհաննիսյան/ Անի Ավդալյան


 Ժամանակին Անի Ավդալյանը երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի վարսահարդարն էր: Դեռ «Հայ Սուպեր Սթար» նախագծից էլ երգչուհին վարսերի խնամքը վստահում էր Անիին: Նրանք այժմ այլևս չեն համագործակցում: Պատճառն այն է, որ Անին հրապարակել էլ էր իր աշխատանքների կրկնօրինակումների լուսանկարները, որոնցում գերակշռում էր Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարները: Անի Ավդալյանը կատարվածը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Ուզում եմ ասել, որ այդտեղ թյուրիմացություն է եղել. ես Լիլիթ Հովհաննիսյանի անունը նույնիսկ չեմ էլ տվել, պարզապես հրապարակել եմ կրկնօրինակված սանրվածքներով լուսանկարներ»: Սակայն դա ոչինչ չփոխեց, երգչուհին այժմ ուրիշ վարդահարդար ունի:
 


 
Քրիստինե Պեպելյան /Սոֆի Մխեյան
 
Ինչքան հայտնի է Քրիստինե Պեպելյանի և Սոֆի Մխեյանի նախկին թվացյալ ամուր ընկերությունը, այնքան էլ հայտնի է նրանց ընկերության փլուզումը, որի ընդհատումն ամենաքննարկվածներից է եղել: Այս կոնֆլիկտի մասին երգչուհիները միշտ հրաժարվել են մեկնաբանել: Տարիներ անց Քրիստինե Պեպելյանի փոխարեն Սոֆի Մխեյանի կողքին դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն է հայտնվում: Նրանք այժմ անբաժան ընկերուհիներ են, բայց ինչ իմանաս, գուցե վաղն էլ նրանց միջև ինչ-որ սև կատու անցնի:
 


Լիլիթ Հովհաննիսյան /Վիկա Մարտիրոսյան
 
Բացի Անի Ավդալյանից, Լիլիթ Հովհաննիսյանն այսօր արդեն չի համարգործակցում նաև պարուհի Վիկա Մարտիրոսյանի հետ: Երգչուհու տեսահոլովակներում այժմ ոչ թե Ամարաս խմբի աղջիկներն են պարում, այլ պարուհի Սոնա Եսայանի: Երգչուհին այժմ նրա հետ է արդեն համագործակցում:
 

 
Հայկո /Մկո

Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը հանրության կողմից ճանաչվեցին և սիրվեցին որպես Կարգինի Հայկո և Մկո: Հայկոյի անվան կողքին միշտ Մկոյի անունն էին փնտրում, և հակառակը: Սակայն սև կատու անցավ նաև այս անբաժան թվացող գործընկերների միջև: Այս երկու դերասանները միասին բավականին երկար ճանապարհ են անցել, միասին շատ նախագծեր են ստեղծել և շատերում նկարահանվել` «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր», «Յոթ ու կես», «Կարգին սերիալ», «Ալաբալանիցա» և այլն: Այս ամենից հետո հանրության համար անսովոր էր նրանց իրարից անջատված տեսնելը: Վարկածները շատ էին. մի մասն ասում էր, թե Մկոն է եղել նախաձեռնողը, նա է ուզել, որ դերասանները տարբեր ճանապարհներով գնան, մյուս մասն էլ վստահ էր, թե Մկոյին պարզապես դուր չեն եկել Հայկոյի ընդդիմադիր քաղաքական հայացքները:

Այնուամենայնիվ Մկոն անդրադառնալով սրան, իր հարցազրույցներից մեկում նշել է. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միայն մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այդ ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին բարդ ժամանակահատված ենք անցել, կիսել են բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկանցնել: Ի սրտե ցանկանում եմ Հայկին հաջողություն, և թող միշտ հաջողված նախագծեր անի, ու թող նաև ինձ մոտ ամեն ինչ հաջող լինի»:



 Արմինկա/ Ջուս

Բոլորին քաջ հայտնի է, թե ինչքան մտերիմ էին այս երկու երգչուհիները: Սակայն այս ընկերությունը նույնպես փլուզվեց: Նրանք ընկերություն են արել 1995թ-ից մինչև 2008թ, երբ Արմինկան վերադարձավ ԱՄՆ-ից: Հարցազրույցներից մեկում Արմինկան ասել է, որ ինքն ու Ջուսը շատ մտերիմ են եղել, հետո նա մեկնեց ԱՄՆ և երբ վերադարձավ, որոշակի ինտրիգներ նկատեց Ջուսի կողմից և որոշեց պարզապես չշփվել նրա հետ: Սկանդալը մեկնաբանել է նաև Ջուսը. «Այդ տարիներին ես ունեցել եմ մի ընկերուհի, դա Արմինկան էր: Երբ նա վերադարձավ ԱՄՆ-ից, ես զգացի, որ շատ սառը ու կոպիտ է խոսում ինձ հետ: Վերջում պարզվեց, որ մեր ընդհանուր ծանոթ կոլեգաներից մեկը պարբերաբար զանգել է Արմինկային և ասել, թե Ջուսը քո մասին ասել է` եթե իմ երգերը չլինեին նա աստղ չէր դառնա: Ես այդպիսի բան երբեք չեմ ասել և չեմ ասի: Եթե նա մեր ընկերությունը իրոք գնահատեր, երբեք նման բաների չէր հավատա, որովհետև գիտի, որ ես նման բանի ընդունակ չեմ: Դրա համար ես շատ վիրավորված եմ, չնայած արդեն ներել եմ նրան»:
 

 
Հռիփսիմե Հակոբյան /Մհեր
 
 Շոու բիզնեսյան սառը պատերազմների դաշտում դեմ առ դեմ էին դուրս եկել նաև Հռիփսիմե Հակոբյանն ու երգիչ Մհերը, պատճառը մեկն էր «Նոր ալիքին» մանակցելուց հետո Մհերը որոշակի ֆինանսական անհամաձայնություններ էր ունեցել կազմակերպիչների հետ, իսկ հաջորդ տարի մրցույթին չէր կարողացել մասնակցել հենց Հռիփսիմեն: Երգչուհին մրցույթին չմասնակցելու պատճառը տեսնում է հենց այդ խնդիրների մեջ. «Ճիշտն ասած ես շատ չեմ սիրում խոսել այդ թեմայից, այդ ամենից հետո մի փոքր կոտրվել էի, չնայած միշտ շատ եմ ցանկացել մասնակցություն ունենալ, ուղղակի Մհերը ինչ որ խնդիրներ ուներ, որի պատճառով ես իհարկե Մոսկվայում կայանալիք փուլում մասնակցություն ունեցա և անցա եզրափակիչ, բայց ինչ որ խնդիրների պատճառով չմասնակցեցի, իսկ արդեն այսօր իմ մեջ ոչինչ չի մնացել, հետք չի թողել, թե Մհերի հանդեպ, թե առհասարակ»:
 


ՀՏ Հայկո/ Միշո

Աստղային պատերազմի ամենասկանդալային օրինակներից մեկն էլ կապված է ռեփերներ Միշոյի և ՀՏ Հայկոյի հետ: «Հայ տղերք» խմբի նախկին անդամները ընդհարում ունեցան, որից հետո իր երգերից մեկում ՀՏ Հայկոն բացասական երանգով խոսեց Միշոյի մասին, ապա հաջորդեց Միշոյի պատասխան երգը, որում ռեփերը չխնայեց նախկին գործընկերոջը: Սակայն ռեփերները մի քանի օր անց մամուլի ասուլիս տվեցին և հայտարարեցին, որ ամեն ինչ լավ է:   
 
 Միհրան Ծառուկյան/ Մերի Մակարյան 



 Այս երկու դերասանները միասին նկարահանվել են Արմենիա թիվիով հեռարձակվող «Դժվար ապրուստ» սերիալում: Նկարահանումների ավարտից հետո նկատվեց, որ Միհրան Ծառուկյանը այնքան էլ ջերմ հարաբերություններ չունի Շուշաննա Թովմասյանի հետ: Փաստորեն Շուշաննան միակ դերասանուհին չէր, Միհրան Ծառուկյանը կոնֆլիկտ է ունեցել նաև դերասանուհի Մերի Մակարյանի հետ: Այդ պատճառով էլ պահանջել էր, որ Մերի Մակարյանն իր հետ չնկարահանվի «Ֆուլ հաուս» նախագծում: Վերջինս էլ դրանից նեղացել էր և հաղորդումներից մեկի ժամանակ էլ արտասվել՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը: Արդյունքում նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հասկանալով, որ անհնար է երկուսին միաժամանկ տեսնել նկարահանման հրապարկում, որոշեց, որ նախագծում իր մասնկացությունը պետք է շարունակի Միհրան Ծառուկյանը: 
 
 Արամե /Արտավազդ Ամիրյան
 
 Քննարկվող աղմկահարուց վեճերից մեկը կապված էր Արամեի և Արտավազդ Ամիրյանի հետ: Բացի բարեկամական կապից տղաները նաև միասին էին աշխատում: Արտավազդը օգնում էր մի շարք կազմակերպչական հարցերում: Արամեն խուսափեց այս մասին որևէ մեկնաբանություն տալ, իսկ Արտավազդ Ամիրյանը հարցազրուցներից մեկում նշեց, որ իրենց մեջ որևէ հակամարտություն չի եղել, պարզապես Արամեն ցանկություն չի հայտնել շարունակելու համագործակցությունը: