Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը կֆինանսավորի Մոսկվայում բազմաֆունկցիոնալ հիվանդանոցի կառուցումը: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Կարապետյանի ավագ որդին՝ Սարգիս Կարապետյանը: Նրա խոսքով` հաստատությունը, որի կառուցման համար կպահանջվի 15 մլրդ ռուբլի, շահագործման կհանձնվի 2021 թվականին:   
 
«Մենք այս տարի սկսել ենք լայնամասշտաբ նորարարական նախագծի իրագործում: Կորեացի գործընկերների հետ ձեռնամուխ ենք եղել գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ հոսպիտալի նախագծմանը: Այն կկառուցվի «Սկոլկովո» նորարարական կենտրոնի տարածքում` Մոսկովյան միջազգային բժշկական կլաստերի տարածքում»,- ասել է նա: Սարգիս Կարապետյանի խոսքով` այն դառնալու է Ռուսաստանում առաջին թվային հիվանդանոցը: