Այս բույսը մարդիկ կարող են օգտագործել ցանկացած հիվանդություն բուժելու համար: Սա ամենահայտնի բույսերից է բժշկության պատմության մեջ: Մարդիկ Հին Եգիպտոսում այն օգտագործել են մրսածության, վարակների, գլխացավի և ատամի ցավի բուժման, նաև մարսողությունը լավացնելու համար:
 
Սև չամանը, Nigella sativa-ն կամ չամանն ամենաուժեղ բույսերից է, որոնք կարող են օգտագործվել տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման համար և կօգնեն առողջական շատ խնդիրներ հաղթահարել: Շատ մարդիկ կարծում են, որ այս բույսը բոլոր հիվանդությունների դեմ դեղամիջոց է: Ավելի քան 200 ուսումնասիրությունները ցույց են տվել այս յուրահատուկ բույսի օգտակարությունը առողջության համար: Սև չամանի սերմերն օգտակար են տարբեր, հատկապես՝ աուտոիմունային հիվանդությունների բուժման գործում, որոնցից են՝ ռևմատոիդ արթրիտը, ցրված սկլերոզը, փսորիազը, ալերգիան, ասթման, ալերգիկ ռինիտը:
 
Այս բույսն օգտակար է արյան բարձր ճնշումն իջեցնելու համար, նվազեցնում է խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը, նվազեցնում է դիաբետի, ուգրիների, էկզեմայի, հոգնածության, բրոնխիտի, գաստրիտի, պնևմանիայի և սինուսիտի, խոցերի, քաղցկեղի, լյարդի հետ կապված, վատ շրջանառության և այլ խնդիրների նշանները: Այս բույսը նաև շատ օգտակար է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունների նվազեցման համար: Մասնագետները պարզել են, նաև, որ չամանը շատ օգտակար է ալերգիկ ռինիտի, ալերգիայի և ալերգիկ ասթմայի նշանների մեղմացման համար: Սև չամանի յուղը բացում է շնչուղիները և թեթևացնում է շնչառությունը:
 
Վերջին մի քանի տարում փորձագետները հայտնաբերել են, որ սև չամանի սերմերը ունեն նաև ուժեղ հակաուռուցքային հատկություններ և որ այն կարելի է օգտագործել քաղցկեղի բուժման համար, քանի որ այն ազդում է քաղցկեղային բջիջների վրա և ամրացնում է իմունային համակարգը: