Այս դիետան նրանց համար է, ովքեր չեն ցանկանում լուրջ փոփոխություններ մտցնել իրենց սննդակարգում , բայց ցանկանում են ազատվել ավելորդ քաշից: Այն պարզ է և հեշտ կիրառելի:
 
Կանոններ
Ափսեում կերակուրը չպետք է  5 գդալից ավելի լինի
Ուտել հարկավոր է յուրաքանչյուր 3 ժամը մեկ
Եթե այս երկու պայմանները կատարում եք, կարող եք ուտել նաև գիշերը
Արգելվում է խմել գազավորված և շաքար պարունակող ըմպելիքներ
Թեյ, սուրճ, ջուր կարելի է խմել՝ որքան սիրտն է  ուզում
Հրաժարվել սոուսներից, մարինադից, աղի և կծու ուտելիքից
Հրաժարվել տապակած կամ  ֆրիտյուրի մեջ պատրաստված ուտեստներից, կիսաֆաբրիկատներից
Օրվա մենյուն
8:00 – վարսակաձավարի շիլա՝ հատապտուղներով և կարագով, սուրճ
11:00 – բանան, խնձոր կամ պոմիդոր
14:00 – շոգեխաշած միս կամ հավի կրծքամիս
17:00 – բանջարեղենային աղցան՝ ձիթապտղի յուղով
20:00 – կաթնաշոռ
23:00 – մածուն կամ կեֆիր