Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ափսոսանք է հայտնել, որ տարբեր պատրվակներով ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցել են Վրաստանի հարևան երկրներ:
 
«Մենք չենք կարող չհամաձայնվել այդ թվում Վրաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունների հետ, որ այդ զորավարժություններն ուղղված են Սևծովյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը: Կայունությունն ու անվտանգությունը կառուցողական երկխոսությունն է, ոչ թե ուղղաթիռներն ու տանկերը»,- ասել է նա ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում: Զախարովայի խոսքով՝ բնական է, որ նրանց իրական նպատակն էր ցուցադրել ուժային ճնշումը առաջին հերթին Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ռուսաստանի վրա: Հայաստանը մասնակցում է օգոստոսի 1-ից Վրաստանում սկսված ՆԱՏՕ-ի Noble Partner 2018 («Արժանի գործընկեր-2018») զորավարժություններին, որին մասնակցում է ավելի քան 3000 զինծառայող 13 երկրներից: