Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեք երեխայի երջանիկ մայր է, իր ինստագրամյան էջում հրապարակել է հունվարին լույս աշխարհ եկած դստեր՝ Չիկագոյի ու կրտսեր քրոջ՝ Քլոյե Քարդաշյանի նորածին աղջկա համատեղ լուսանկարը:
 
«Լավագույն ընկերներ՝ մինչև կյանքի վերջ»,- լուսանկարը մակագրել է 37-ամյա հայուհին:


 
Հավելենք, որ Քիմի երրորդ երեխան ծնվել է փոխնակ մոր միջոցով: 
 
Մինչդեռ Քլոեյի առաջնեկը՝ Թրուն, 3 ամսով փոքր է իր քրոջից: Նրա հայրը բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է:


 
Հայտնի է, որ ընթացիկ տարում մայրացել են ոչ միայն Քիմ և Քլոյե Քարդաշյանները, այլև նրանց կրտսեր քույր Քայլի Ջեները: