ՊԵՏՔ ՉԷ ՓՆՏՐԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՄԱՐԴ, ՔԱՆԻ ՈՐ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՄԱՐԴ ՉԻ ԼԻՆՈՒՄ
 
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, որը նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է հասարակական հիմունքներով, ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՔՊ-ի՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի լուսանկարը և կից գրել․
 
 
«Իդելական մարդիկ չեն լինում, լինում են իդելական համակարգեր, ամեն ինչից հասկացող մասնագետ չի լինում, լինում է գրագետ կառավարիչ, ով կարողանում է համալրեր տարբեր ոլորտների մասնագետներին մեկ թիմում։
 
 
Ամեն ինչից տեղյակ մարդ չի լինում, լինում են տեղեկատվությունը հավաքագրող և այն ֆիլտրող գործիքներ ….Եթե Հայկ Մարությանի փոխարեն առաջադրվեր ցանկացած այլ անձ, հավաստիացնում եմ՝ անպայման կլինեին մարդիկ ,ովքեր կասեին, որ այդ մարդն իդեալական չէ, նա չի հասկանում այս կամ այն ոլորտից, նա տեղյակ չէ այս կամ այն հարցից, մեզ պետք է այլ թեկնածու։ Սակայն մեր խնդիրն է հասկանալ, որ պետք չէ փնտրել իդեալական մարդ, քանի որ իդեալական մարդ չի լինում, Երևան քաղաքին անրաժեշտ է հակակշիռների և զսպման մեխանիզմի վրա հիմնված՝ արդար և գործող համակարգ, որի արդյունքում Երևան քաղաքը կդառնա զարգացող, սակայն իր արժեքները չկորցնող մայրաքաղաք։
 
 
 
 
 
ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՔՊ-Ի ԹԻՄԸ՝ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԸ ԿԴԱՐՁՆԵՆ ԲՈԼՈՐԻՍ ԵՐԱԶԱԾ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ։ Բարի լույս բոլորին»։
Աղբյուրը՝ lratu24.ru