Սաշիկին Վատ Են Վերաբերվում Չկամությունից, Նախանձից Ու Խանդից․Վահրամ Բաղդասարյան
 
Ես մնում եմ այն կարծիքին, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել իրարից: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` պատասխանելով հարցին` Գագիկ Ծառուկյանը կմնա՞ քաղաքական դաշտում, թե՞ ոչ:
 
Մինչ առաջ անցնելը`  հիշեցնենք, որ  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը թալանել է պետական միջոցները և այդ միջոցների հաշվին բարեգործութոյւն կատարել:
 
Բաղդասարյանին ուղղված հարցին, թե Գագիկ Ծառուկյանը թալանե՞լ է Ձեզ, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Ես նման հայտարարություններով չեն զբաղվում, և ընդհանուր առմամբ ես չեմ գնահատականներ տալիս` թե ի՞նչ է թալանը և ովքե՞ր են թալանչիները: Ես նման գնահատականներ չեմ տալիս, և խորհուրդ կտամ` դուք էլ զերծ մնաք նման գնահատականներից»: Բաղդասարյանը հավալեց, որ իր խորհուրդը վերաբերում է բոլորին, անգամ ՀՀԿ խմբակցության քարտուղարին:
 
Լրագրողի հարցին, թե հասարակության լայն շերտերի մոտ կարծիք կա, որ ժողովրդին թալանել է նաև Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, Բաղդասարյանն աս աց, որ չի կարելի նման գնահատակններ տալ. «Այ տեսնում եք` ինչ գնահատականներ եք տալիս, ասում եք ժողովրդի մեծամասնությունը… դե որ ժողովրդի այդ կարծիքները կարողանում եք լավ մոնիտորինգ անել ընդհանուր իրավիճակի հետ կապված… ժողովրդի մեծամասնությունը` դա հարաբերական երևույթ է: Բնականաբար այս փոքր երկրում կարող են հազարավոր կարծիքներ և գնահատականներ լինել չկամության, նախանձի, խանդի հողի վրա: Ամենավատ երևույթը այն է, որ մենք քաղաքական պայքարը տանում եք դեպի անձնական դաշտ և բավական շեղումներ ենք տալիս այդ պայքարում»,- եզրափակեց Բաղդասարյանը: